«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրում ապրող հայերին երեկ շնորհավորել է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնի կապակցությամբ:
Ըստ Իվանիշվիլիի` դա հայերի եւ վրացիների համար ընդհանուր տոն է, իսկ Սայաթ-Նովան հայ – վրացական բարեկամության խորհրդանիշն է եւ կարող է համարվել նաեւ հայ – վրացական հարաբերությունների խորացման խորհրդանիշը: Սայաթ-Նովան Վրաստանի վրա Աղա Մոհամեդ խանի հարձակման զոհը դարձավ` սա նույնպես վրաց – հայկական համատեղ պատմություն է, ընդգծել է Իվանիշվիլին:
«Նա մեծ մարդասեր էր: Նա հավասարապես թանկ է ինչպես հայերի, այնպես էլ վրացիների համար», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Սայաթ-Նովայի մասին ասել է Վրաստանի վարչապետը: