«Օրենքով սահմանված ընթացակարգ է, օրենքով սահմանված ձեւով էլ կլինի»,- այսօր խորհրդարանում որոշ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին`ի՞նչ է մտածում այն մասին, որ Սյունիքի մարզպետի եւ նրա մտերիմների տներից բավականին մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ 2008 թվականին այն զենքերը, որոնք «հայտնաբերվեցին» Սասուն Միքայելյանի մոտ նույնպես օրինական էին, բայց վերջինս դատապարտվեց ութ տարվա ազատազրկման: Կարեն Ավագյանն ասաց. «Ես չգիտեմ ինչի՞ մասին եք դուք հիմա խոսում, ի՞նչ հանեցին եւ ի՞նչ տվեցին վերջում: Ես կրկնում եմ`եթե կա ապօրինություն, օրենքի խախտում, պատժամիջոցներն էլ կլինեն օրենքի շրջանակներում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
Արդյո՞ք, պետք է սրանց հետ հարցազրույց վարել:
Հարգելի Մաքսիմ, այս անձը ԱԺ պատգամավոր է` անկախ նրանից Ձեզ կամ ինձ դա դուր է գալիս, թե` ոչ: Հետեւաբար, ուզենք, թե` ոչ, գոնե երբեմն պետք է հարցազրույց անել, մանավանդ, կարծում եմ ստանդարտ պատգամավորների հարցազրույցներն էլ առանձնակի ոգեւորիչ չեն:
Հագելի՝ Նելլի Գրիգորյան: Ես խորը հարգանքով և համակրանքով եմ հետևում Ձեր կոլեկտիվի աշխատանքին: Իսկ իմ հարցադրումը՝ խորը հակակրանքի արտահայտումն է՝ սրանց նկատմամբ: Ես
երբեմն էլ կրկնում եմ այն հիմար տեսակետը,՝ թե՛ իբր արտագաղթի և երկրի այլ աղետների պատճառը,՝ լրագրողներն են, բայց հավատացեք, որ ես այդ աստիճանի ապուշ չեմ կարող լինել,
ուղղակի հեգնանքի մի ձև է, որը կարծում եմ ճիշտ է հասկացվում Ձեր կողմից:
Հարգելի Նելլի Սասուն Միքաելյանն էլ « կարծեմ» պատգամավոր էր