Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այդպիսի վստահության աշխարհում արժանացրել է 12 հոգու եւ նրանցից մեկը մոսկվաբնակ հայուհին է: Նա այդ պատվին արժանացել է մայիս ամսին` Մոսկվայում կայացած ՖԻԼԱ-ի կոնֆերանսում:
Առուստամյանների ընտանիքը Հայաստանից Մոսկվա մեկնել է 15 տարի առաջ: Այն ժամանակ Նորավարդն ըմբշամարտի հետ առնչություն չուներ: Ըմբշամարտով զբաղվել սկսել է այնտեղ եւ դարձել Ռուսաստանի պատանիների առաջնության մրցանակակիր: Սակայն ուսահոդի լուրջ վնասվածքի պատճառով թողել է մեծ սպորտը, անցել մրցավարության, որից հետո աշխատանքի է ընդունվել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում: Հիմա նա գլխավոր քարտուղարի օգնականն է:
Նորավարդ Առուստամյանը միջազգային կարգի մրցավարի կոչման արժանացել է 2006 թվականին` Հայաստանից (նա այն ժամանակ Հայաստանի քաղաքացի էր), երբ մասնակցեց Երեւանում անցկացված սեմինարին: Իսկ երբ հաջորդ տարի ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն, արդեն ներկայացնում է այդ երկիրը:
Այժմ Նորավարդ Առուստամյանը օլիմպիական բարձրագույն կարգի մրցավար է եւ աշխարհի 12 լավագույն մրցավարներից մեկը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վայյյյյյյյյյյյյ Նոնա ջանննն,,,,,,,,շհնորահվորրրրրր*!!!!!!!!!!!ուրախ եմ հաղթանակիդ համար……………իմ սպորտսմեն քույրիկ….(k)(k)(k)