Հունիսի մեկին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց կրակոցների արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ ծանր:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ Երեւանի զինվորական հոսպիտալում այս պահին գտնվող Արտակ Բուդաղյանը Երեւան է տեղափոխվել բավականին ծանր վիճակում. «Բազմակի վիրավորումներով ու վնասվածքներով: Արդեն կատարել են միջամտություն, հաջորդը ևս բացառված չէ:
Վիճակը ծանր է, այլ մանրամասներ դեռ հաղորդել չենք կարող»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ