Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Հունիս 03,2013 15:43

Սարմեն Ղահրամանյան 

Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

                                                                                                             Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

                                                                                                                  Դյուամել

Ու Ռոբիկն ասաց, Լյովային ասաց՝ համ էլ քո կարդացվածությամբ ինձ մի զարմացրու ու մի փորձիր մեզ զարմացնել՝ դու լավ գիտես, որ ես էլ եմ կարդացած: Ես էլ եմ կարդացած: Սարատովում, որ վոյեննիյ ուչիլիշչայում սովորում էի… ուչիլիշչայում ու հանրակացարանում էնքա՜ն տալիսբռնում էինք էդ թեմաներո՜վ: Էնքա՜ն էինք քննարկում էդ թեմաները՜… Ու սովետի ժամանակ էր, ու ասեմ, որ հենց էդ թեմաների համար եմ ուչիլիշչայից դուրս մնացել ու թողելգյուղ եկել: Հենց էդ թեմաների համար ինձ ուչիլիշչայից դուրս թողեցին: Ու սովետի ժամանակ էր՝ մածունը սեւ էր, եւ՝ վերջ: Ես էլ, իմ բնավորությամբ, մեկմեկ բարձրաձայն կասկածում էի՝ սե՞ւ է, թե՞ սպիտակ է… ու դուրս մնացի ուչիլիշչայից: Դուրս մնացի ու գյուղ եկա: Ու շարունակեց ու տղաներին լսելիբարձրաձայն ասաց՝ մարդը տակից՝ հնուց է սիրել իրեն բեռնեն, սիրել է՝ ստրուկ է եղել, ու մարդը տակից բեռնված է ման եկել՝ սովոր է՝ ստրուկ է եղել: Եւ մարդն ինչքան հնից կտրվում է՝ թոթափում է ստրուկի էդ բնավորությունն ու սովորությունը: Թոթափում է: Կամ՝ փորձում է թոթափել: Եւ որոշակիկանոնակարգված իրավունքներ ու պարտականություններ է ձեռք բերումստանձնում: Որոշակիկանոնակարգված իրավունքներ ու պարտականություններ: Որպեսզի պաշտպանված լինի՝ իր իրավունքներով եւ պարտականություններով: Ասել է, թե՝ որոշակիորեն փորձում է թոթափվել ստրուկի էդ բեռնավորվածությունից: Ու ստրուկի էդ բեռնավորվածությունից նա ուզում է թոթափվել հենց իր կողմից ստանձնած իրավունքներով ու պարտականություններով: Եւ անհավատալի է, բայց փաստ է՝ հենց ի՛ր Հայրենիքում ստեղծվածի՛ր պետությունից է փորձում պաշտպանվել: Իր Հայրենիքում՝ իր պետությունից է փորձում պաշտպանվել: Ու տես, որ Հայրենիքում նա փորձում է իրեն անհատ զգալ, իսկ պետությունը նրան քաղաքացիության է մղում: Ասել է, թե Հայրենիքը փորձում է նրան ստրուկի կապանքներից ազատագրել՝ անհատ պահել, բայց պետությունն ընդդիմանում է՝ իրավունքպարտականություններով օժտելով հանդերձ, անհատիազատության շղարշներ հագցնելով հանդերձ, սակայն եւ փորձում է հնուց եկած ստրուկի կապանքների մեջ թողնել եւ հնուց եկած ստրուկի կապանքների մեջ պահել: Եւ պետության դասական սահմանումը գիտեք… Ու Լյովան վրա պրծած եկավ ու ասաց՝ ինչ ա՞, է՛, ի՞նչ ես ուզում ասեսբացատրես՝ գլխիս փիլիսոփայության դասատու ե՞ս դարձել, ի՞նչ ես ուզում ասես: Ու Ռոբիկն ասաց՝ ա՜յ, ապրես, վրա մի պրծիր, բայց մեկմեկ հենց այդպես էլ ուղիղ դիմիր՝ դուրս եկավ: Ու ասաց՝ քո կարդացած լինելով էլ՝ մեզ մի զարմացրու՝ վոյեննիյ ուչիլիշչայում, որ սովորում էի… Բայց առաջ անցավ ու ասաց՝ բա, էդ ո՞նց է. կռիվ է թշնամու դեմ, ու ասում ես՝ տղե՜րք՝ հանուն Հայրենիքի, ու առաջ ես մղվում. ջարդեսփշրես թշնամուդ, ազատագրես Հայրենիքդ, ազատ պահես Հայրենիքդ ու ազատ ապրես էդ քո ազատագրած Հայրենիքում: Ու լավ ապրես էդքո Հայրենիքում՝ ազատանհատի նման: Ու կռիվ է, ու պատերազմ է, բա, հո չե՞ս ասում՝ տղե՜րք՝ առաջ՝ հանուն պետության: Այսինքն, անհատն է Հայրենիքը պաշտպանում, իսկ քաղաքացին՝ ծառայում է՝ հանուն պետության: Եւ Հայրենիքում, երբ պետություն է ձեւավորվում՝ անհատը երկրորդ պլան է մղվում՝ քաղաքացուն է տեղ տալիս: Եւ Հարց է ծագում՝ քաղաքացի՞ն, որ օժտված է պետությանը ծառայելու, թե՞ անհատը, որ օժտված է Հայրենիքը պաշտպանելու: Ո՞ւմ միջոցով մասնակցել եւ ո՞ւմ տեղ տալ այն պետականաշինությանն ու այն պետությանը, որ Հայրենիքում է ստեղծվել: Եւ ովքե՞ր պիտի կառուցեն քո՛ Հայրենիքում ստեղծված քո՛ պետությունը: Այստեղից հասկանալի ու տեսանելի է, որ հենց այն անհատը, ով ի վիճակի է քաղաքացի երեւակայելու, եւ հենց այն քաղաքացին, ով անհատ է իրականում: Ահա, այդ դեպքում է, որ ծաղկած պետությունը ծաղկած քաղաքացուն ջերմացնում է Հայրենիքի ջերմությամբ, եւ ծաղկած պետությունում քաղաքացին ծաղկում է անհատի նման: Ու Համիկը առաջ եկավ ու Լյովայի կողքը կանգնեց ինքնաձիգը ուսինձիգզիլ, ու ասաց՝ հա՛, ի՞նչ: Ու Ռոբիկն ասաց, Համիկին ասաց՝ դու գնա տեղդ նստիր սուս ու փուս, սուս ու փուս նստիր տեղդ, ու, որ կանչեմ՝ նոր կգաս, ա՜յ պոզոր ջունգլի: Ու Լյովան Համիկին ցույց տալով, Ռոբիկին ասաց՝ ա՜յ, ազատություն ու ազատ խոսք ես պահանջում, բայց չես դիմանում, երբ հենց քո՛ խոսքերնասածներդ են քննարկում՝ Համիկը ճիշտ է անում, երբ հարցնում է՝ հա՛, ի՞նչ: Ճիշտ է անում, որովհետեւ քո դատողությունփիլիսոփայություններում կիսատ ես դատումփիլիսոփայում՝ բա ազգը՞: Հայրենիքպետությունանհատքաղաքացի՝ փոխհարաբերությունում՝ ազգին ինչո՞ւ ես մոռանում: Ժողովրդին ու հասարակությանն ինչո՞ւ ես մոռանում: Այսինքն, էդքո փիլիսոփայությունդատողություններում, դու ո՞ր ազգի մասին ես խոսում: Ո՞ր ազգի համար ես ասում: Ու էդ քո ասած փոխհարաբերությունում՝ ժողովուրդն ու հասարակությունն ո՞ւր մնաց: Եւ ազգն ուրույն ի՞նչ բնավորություն ունի, որ ապրում է էդ քո ասած պետությունում: Ու նաեւ շարունակեց ու ասաց՝ էդ… մի քիչ առաջ, որ ասում էիր՝ հայրենի՜ք, անհա՜տ… ճիշտ չէիր բացատրումասում, քո իմացածովքո հասկանալով էիր ասումբացատրում: Իսկ ես էլ հակված եմ այսպես բացատրելու. սա Հայրենիքն է, իսկ Հայրենիքի համար թշնամու դեմ ոտքի ելածներն ու թշնամուց Հայրենիքն ազատագրողներն ու թշնամուց Հայրենիքն ազատ պահողները՝ Հայրենիքի զինվորներն են՝ անհատ կլինի՞, թե սովորական մարդ: Եւ նույն անհատն ու սովորական մարդը՝ նույն պետությաննույն քաղաքացիներն են: Անհատն էլ, սովորական մարդն էլ՝ նույն պետությաննույն քաղաքացիներն են: Ու Ռոբիկն ասաց՝ բա իմ ազգի՝ հայ ազգի մասին պիտի խոսեմ ու հայ ազգի մասին եմ խոսում՝ ո՞ւմ մասին պիտի խոսեմ, թե՞ ամենինչը մանրակրկիտ պիտի ծամծմեմ… ու շարունակեց ու ասաց… Մեր ազգը սերել է Հայկ նահապետից, ով Համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորած Նոյի երեք որդիներից՝ Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին է, ու հենց դրա համար էլ հայերին անվանել են Թորգոմյան ազգ: Ու չասեմ, որ Թորգոմը կանգնեց ու ասաց՝ պիտի ստրկությունը թոթափենք… Չասեմչպատմեմ, որովհետեւ երկար է… Մի խոսքով՝ Թորգոմյան ազգ, որ հնուց,  շա՜տ հնուց է գալիս: Ասել է, թե շատ հի՜ն ազգ ենք, ու շա՜տ հնուց ենք եկելհասել մեր օրերին, ու տե՞ս, թե հնուց  ո՛ւր ենք եկելհասել, ու մեր պետությունը նորից ստեղծելկազմավորել: Եւ տե՞ս, թե ստրուկությունը մենք երբ ենք հաղթահարել: Ու տես, թե ստրուկությունը մենք ե՛րբ պիտի հաղթահարած լինենք: Եւ ասեմ, որ մոնոէթնիկ պետություն ենք, ու ասել է, թե՝ ազգպետություն ենք, ժողովուրդպետություն ենք: Ասել է, թե՝ ազգիդ ճակատագիրը՝ հենց ժողովրդիդ ճակատագիրն է: Ազգժողովուրդդ թերություն ունի՞՝ չունի: Իսկ հասարակությունդ իր տարատեսակ շերտերով՝ որ իսկի ժողովուրդդ ու ազգդ է մոնոէթնիկ կամ համարյա մոնոէթնիկ իր վիճակով՝ թերություն ունի՞՝ ունի՛: Ու Կամոն ասաց՝ բա ցե՞ղը… Նժդեհըն ասում է… Ու Ռոբիկը կարճ կապեց ու կարճ ասաց, ասաց՝ ու, որ հեռուն նայում ես… չնայած՝ «նա դետյախ պրիրոդա օտդըխաետ», բայց փառք Աստծո, փառք Աստծո՝ մերբոլո՜ր իշխանավորների զավակներն ու արյունակիցները՝ վարչության պետեր ու փոխնախարարներ են՝ ոգեղեն են: Ու կարճ, անցողակի ասաց՝ Նժդեհը՝ ոգեղենության մասին է խոսել: Նա՝ կոնքիազդրի արանքում խրված, խաբուսիկխաղ տվողչբռնվող աորտաների, ցեղի ջիղով՝ միջազգակցականմիջարյունակցական, նյութեղեննյութապաշտ, իրար ոտի տակ քանդողխարդավանքների մեջ կորած՝ միջկլանայինարյունատար անոթների եւ այլ գեշերեւույթների մասին չի ասել՝ շփոթում ես: Նա դրա մասին չի ասել՝ շփոթում ես: Ու շարունակեց ու ասաց՝ եւ մոնոէթնիկ պետությունում՝ «ցեղ» ասելով, նույն ազգի մասին է խոսել՝ ես այդպես եմ հասկանում: Ու Նժդեհը՝ ոգեղենության մասին է խոսել: Ոգեղենությա՛ն: Ու հեռվից՝ Թորգոմյանմեր ազգի պատմությունից եկա, որ ասեմ՝ մեր հայ ազգի պատմությունը, որ կարդում ես՝ ամբո՜ղջը՝ ոգեղենությունն է: Ոգեղենանհատների վրա է հիմնված եղել ու կա՛ մեր ազգի պատմությունը: Սա՝ Հայկն է, սա Թորգոմն է… Սա Տիգրան Մեծն է… Սա Գրիգոր Լուսավորիչն է… Սա Վարդանն է… Սա Մխիթար Սպարապետն է… Ամբո՜ղջ, ամբո՜ղջ Հայպատմությունդ ու ամբո՜ղջ հայազգիդ պատմությունը՝ ոգեղենանհատների վրա է հիմնված: Ոգեղե՛ն: Ու Լյովային դառնալով՝ ասաց, ասաց՝ կողքդ կանգնած ու ասածներդ կրկնող մենմի Համիկով բան չի լինի, ու որպեսզի ձեռքիդ տակ եղած զինվորներիս կարողանա՞ս՝ արդա՜ր, երկկողմանի փոխհարգանքով ղեկավարեսհրամայես՝ գնանորից քո ազգի պատմությունը կարդա, ու էս անգամ՝ լա՜վխորը՛ կարդա: Ասում ես՝ կարդացած եմ, բայց էս անգամ լա՜վխորը՛վերլուծելով կարդա: Նորից կարդա ու կտեսնես, որ Էս ազգը՝ գաղափարի տեր, սկզբունքների տերոգեղեն անհատների վրա է հիմնված, եւ էս ազգի ամենինչը՝ հենց էդ կարգի անհատների գործունեությամբ է պայմանավորված: Ամենինչը՛: Ու, որպեսզի քեզ հեշտ լինի՝ նորից գնակարդա քո ազգի պատմությունը ու խորը կարդա: Խորը կարդա ու դուինքդ կզգաս, թե էս ազգը ե՞րբ է ընկճախտիդեպրեսիայի մեջ ընկնում, ու էս ազգը ե՞րբ է ոգեւորվումթեւավորվում: Եւ ասեմ, որ էս ազգին՝ ոչ՝ սովը, ոչ ցուրտը, ոչ ծարավը, ու ոչ էլ թուրքի կռտածներքինիների տեղիանտեղի հոխորտանքները՝ չեն կարող  խեղճացնել: Չեն կարող՝ էս ազգը ոգեղեն ազգ է: Ու շարունակեց ու ասաց՝ ու, որ պատմությունն ուսումնասիրում ես՝ տեսնում ես, որ էս ազգը՝ հեթանոսության… բոլո՜ր ժամանակներում էլ ոգեղեն էր, այսինքն, հավատն էլ կապ չունի էս ազգի լինելչլինելիության հետ, ու ազգի պահպանության հարցով՝ եկեղեցիներն ու տաճարները, քահանաներն ու քրմերն իրենց՝ ազգապահպան, հայրենանվերգնահատելիարժանավոր գործն արել են, բայց էս ազգն՝ իր ոգեղեն անհատներով ու որդիներով է ապրել: Իր ոգեղեն անհատներով ու որդիներով: Եւ իր ապրելը՝ իր ոգեղեն որդիների ու անհատների ներկայությամբ ու հիշողությամբ է պայմանավորել: Ու Ռոբիկը հայացքը հեռուներին առավ ու ասաց՝ ու ոգեղենը, դա զենքը ձեռքինասֆալտին կրակելն ու ռեկաշետով՝ կողքինին սպանելը չէ, եւ ոչ էլ՝ թարխունի փունջը սովածին եռակի գնով վերավաճառելը: Դա մայթերին ու լա՜վ այգիներում թափթվածգունաթափված սեռափոխվածները չեն, ու ստանդարտների մեջպետպլանով թուղթ լրացնողները չեն: Դա սարի գլխինսանձը թողածբաշը քամուն տված մատակների վրնջոցը շփոթողսովածներիս ոտատակ տվողտռզած ջիփավորները չեն ու փողի համար տռզածների տակ պառկող անբարոյականները չեն. ազգը ոգեղենով է ոգեւորվում, եւ ազգը ոգեղեն որդիներով է ոգեւորվում: Իսկ ոգեղենը, դա մի մե՜ծ բան չէ, մի մե՜ծ բան չէ: Դա սրտացավ, առաջին հերթին՝ սրտացավ, հողին ու ջրին, Հայրենիքին ու այդ Հայրենիքում ստեղծված պետությանը, ամենքին ու ամենինչի համար սրտացավ, սկզբունքով ու գաղափարով անհատների ներկայությունն ու իրավունքներովպարտականություններով պայմանավորված՝ իրենց խոսքովգործով՝ տեսանելիբացդիմահարհայրենանվեր գործունեությունն է: Եւ դա պարտավորություններից դուրս ունեցածչունեցած լծակներով՝ ուրիշին, կողքինին, դիմացինին՝ մարդունքաղաքացունանհատին օգտակար լինելն ու օգտակար դառնալն է: Էդ է, ուրիշմի մե՜ծ բան չէ: Էդ է: Սրտացավ որդիների անմիջական մասնակցությունն է իր պետության շինարարությանը: Ու սովածն էլ է կուշտ զգում նրանց ներկայությունից: Կուշտն էլ է ապահով զգում նրանց ներկայությունից: Ու ազգը թեւավորվում է՜, պնդանում է՜… Առաջ է մղվում՝ հաջորդ դժվարությունները հաղթահարելու: Հերթականը հաղթահարելու: Ու Էդգարն ասաց՝ մի Քրիստոս ունեինք՝ էն էլ թողեցհամբարձվեց՝ մեզ հետ է, բայց ձանձրացել է մեր նվնվոցներից, հոգնել է մեզ դարձի բերելուց՝ մեր վիճակն ի՞նչ է լինելու՝ չգիտեմ՝ թողեցհեռացավ մեզանից: Ու Լյովան բորբոքվե՜ց, այլայլվե՜ց, ու բորբոքվածայլայլված Ռոբիկին ասաց՝ ինչ ա՞ է, ինչ ա՞ քո ուզածը՝ չեմ հասկանում: Ուզում ես ասես՝ վատ ե՞մ հրամայում, վատ հրամանատար ե՞մ: Ու Ռոբիկն ասաց՝ գիտե՞ս, թուլության նշան է, երբ փորձում ես մարդուն՝ փնովել, վարկաբեկել, կոտրել, ոչնչացնել: Տմարդության նշան է, երբ այդ ամենն անում ես ձեռքիդ տակ ունեցած լծակներով: Ու անցողակի ասաց՝ դո՛ւ, ամենմի բառս, ամենմի տառս՝ այդպես հիվանդագին մի ընդունիր, սա քեզ չի էլ վերաբերվում, սա, նույնիսկ, էս ժամանակահատվածով էլ չի պայմանավորված, սա բոլոր ժամանակահատվածների համար եմ ասում, եւ՝ դուքո փիլիսոփայությունն ես բարձրաձենում տղաներին, ես էլ՝ իմն եմ անում: Ես էլ իմն եմ անում: Եւ ինչո՞ւ ես ամենմի բառս այդպես խոցվածհիվանդագին ընդունում, ինչո՞ւ ես ամենմի բառս այդպես խոցվածհիվանդագին ընդունում, հո դու հիվանդ չե՛՞ս: Հո ինքնասիրահարված հիվանդ չե՛՞ս: Ու անցողակի ասաց, ասաց՝ «թուրքը՜»… «փաշա՜ն»… «չամիչովյուղոտփլավը՜»… Հիմա, էսո՞ր դարն է, կարո՞ղ ես ասել: Ու մենք ո՞ւմ հետ պիտի համեմատվենք՝ կարո՞ղ ես ասել: Ու ասաց, Լյովային ասաց՝ համ էլ քո կարդացվածությամբ ինձ մի զարմացրու ու մի փորձիր մեզ զարմացնել՝ դու էլ լավ գիտես, որ ես էլ եմ կարդացած: Ես էլ եմ կարդացած, ուղղակի, դու մի գործը կարդացել ես՝ մի ձեւով ես ընկալել, իսկ ես կարդացել՝ մի այլ ձեւով եմ ընկալել: Դու՝ «Բաքո՜ւԵրեւա՜ն ու Ղափա՜ն՝  ինձ կանչում են ձեր ճամփա՜ն…» երգն ես սիրում, իսկ ես՝ Մեսչյան, Վիսոցկի ու Մալինինի՝ «Պորուչիկ Գոլիցին» եմ սիրում: Դու Նաիրի Զարյան ու Շիրվանզադե ես սիրում, իսկ ես՝ Զոշչենկո ու Հրանտ Մաթեւոսյան եմ սիրում: Ու Լյովան բորբոքված ասաց՝ քեզնից մի հնարիր՝ ես Մաթեւոսյան եմ սիրում: Ու Համիկն առաջ եկավ ձիգզիլ, ու ասաց՝ ես էլ եմ սիրում՝ Հրանտ Մաթեւոսյան: Ու Ռոբիկը շարունակեց անցողակի ու ասաց՝ դուքո՝ լսածներիկարդացածներիընկալածների տակ ես ձեւավորվելկազմավորվել, ես՝ իմ: Ուղղակի, ցավն այն է, որ եսիմ ընկալածը չեմ փաթաթում քո վզին, իսկ դուքոնն անընդհատ իմ ու մեր վզին ես փորձում փաթաթել: Ընդունում ենքչենք ընդունում՝ քեզ չի հետաքրքրում: Ընկալածներդ՝ մեզ հետաքրքիրընդունելի՞ է, թե՝ չէ՝ քեզ չի հետաքրքրում, ի՞նչ հետեւանքներ է ունենալու՝ քեզ չի հետաքրքրում՝ քոնն ես պնդում ու քոնն ես առաջ տանում: Մինչդեռ խոսք կա՝ հինգիցյոթ տարին բավական է՝ մարդկանց մտածելակերպը փոխելու համար, սակայն երկուսիցերեք սերունդ է անհրաժեշտ՝ նույն մտածելակերպին դառնալու համար: Հիմա դու գտնում ես՝ այդքան արդա՞ր ես՝ մեզ քարոզխրատներ կարդալու համար: Այդքան արդա՞ր ես: Ու Լյովան ասաց՝ «քարո՜զխրա՜տ»… աչքդ հանում ե՞մ: Հանդուրժողականության մասին եմ ասումխոսում ու, որ ասում եմ՝ իրար մի կերեք՝ աչքդ հանում ե՞մ: Ու Ռոբիկն ասաց՝ մեռածլռությո՞ւնն է քո հանդուրժողականությունը, այսինքն՝ սուսմեռնե՞նք, ձայնձուն չհանե՞նք: Բայց կյանքը հո մենակ Համիկո՞վ չէ՝ կողքդ մենակ Համիկն է կանգնած, ու նա է միայն հաստատում քո ասածները: Ու շարունակեց ու ասաց՝ ես՝ քո, իմ, Պողոսի, Պետրոսի… մասին չեմ խոսում: Ես երեւույթի մասին եմ խոսում: Ես՝ քեզնով, ինձնով, ՊողոսովՊետրոսով պայմանավորված գործունեության մասին եմ խոսում: Մեզանով պայմանավորված գործունեության ու թողած հետեւանքների մասին եմ խոսում: Պատասխանատվության մասին եմ խոսում: Մարդու տեսակի մասին եմ խոսում: Մարդու տեսակի՛: Անհատը կարո՞ղ է տմարդի լինել: Իսկ քաղաքացին՝ կարող է: Անհատը մեզ նման հողեղեն է, բայց մեզանից տարբերվում է՝ ոգեղեն է: Ու Լյովան ասաց՝ դե, կներես, որ չկարողացանք քո նման ոգեղեն դառնալ՝ այսպես հողեղեն էլ մնացինք ու այսպես հողեղեն էլ մեռնելու ենք: Ու Համիկը, որ Լյովայի կողքը՝ պինդձիգզիլ կանգնած էր ինքնաձիգն ուսին՝ մի քայլ առաջ եկավ ու հաստատեց Լյովայի ասածն ու ասաց՝ հա՛, դե կներես մեզ, որ չկարողացանք քո նման ոգեղեն դառնալ, այսպես հողեղեն էլ մեռնելու ենք: Ու Ռոբիկը Լյովային կտրուկկոշտ ասաց՝ չես էլ կարող, չես էլ կարող դու ոգեղեն լինել, որովհետեւ մի անգամքո բերանով Համիկին չսաստեցիր ու չասացիր՝ ամոթ է, ամոթ է, թութակի նման մի կրկնիր իմ ասածները. մի անգամ էլ քո մտածածը բարձրաձենիր ու մի անգամ էլ ինքնուրույն մտածիրգործիր՝ մարդԱստծո: ՄարդԱստծո՛, սեփական խելքդ, սեփական դատողություններդ, սեփական սկզբունքներդ ու սեփական գաղափարդ ունեցիր, մարդԱստծո՛: Կրկօրինակ մի եղիր ու կրկօրինակ մի դարձիր, մարդԱստծո՛: Թե չէ՝ քո միջով նայելու ու քեզ չեմ տեսնելու, մարդԱստծո՛: Քեզ չեմ տեսնելու: Դեմքկերպար չունես ու քեզ չեմ տեսնելու: Ուրիշները քեզ նայելու ու քեզ չեն տեսնելու, մարդԱստծո՛: Ու չասացիր, Համիկի նկատմամբ սրտացավորեն տրամադրված, մի անգամ չասացիր՝ ես, որ մեռա, Համիկ ջան, քեզ տեսնող չի լինելու, ու քո համար ցավող չի լինելու, քեզ համար եմ մտածում ու քեզ համար եմ ասում՝ կրկօրինակ մի դարձիր ու դեմքդ պահպանիր: Դեմքդ պահպանիր քո ու ինձ համար, քո ու ինձ համար դեմքդ պահպանիր, որ ինձ էլ ամոթ չլինի, ու կողքս կանգնածըինձ պաշտպանողը՝ դեմքովկերպարով լինի: Դեմքովկերպարով լինի կողքս կանգնածըինձ պաշտպանողը: Որ ես էլ ինձ լավ զգամ: Ես էլ ինձ լավ զգամ՝ դեմքովկերպարներ են կողքս  կանգնած ու ինձ պաշտպան կանգնած: Դեմքովկերպարներ են կողքս կանգնած ու ինձ պաշտպան կանգնած: Անհատներ են: Շքեղփառավոր անհատներ են՝ իրենց սկզբունքովիրենց գաղափարով՝ յուրայինների ու շրջապատի եւ ուրիշների հարգանքը վայելած: Ու սրանցով աշխարհ կգրավեմ: Անկոտրում էսփառահեղ կերպարներով՝ աշխարհ կգրավեմ: Ու փառահեղ էս կերպարները՝ իմ գործը շարունակողներն են: Իմ հարգանքը պահողներն են: Իմ հարգանքը պահողներն ու իմ գործը շարունակողներն են փառահեղ էս կերպարները: Եւ ես՝ իրենց սկզբունքովիրենց գաղափարով՝ աշխարհ գրավող ու աշխարհ ստեղծող, նույն ուղղությամբ նայող թիմակիցզինվորներ ունեմ: Ինձ սրտացավ եւ ուրիշներին սրտացավ ես թիմակիցզինվորներ ունեմ՝ անհամանցավ կամակատարներ ու անհամանցավ թութակներ չեն ինձ շրջապատում եւ անհամանցավ թութակներ չեն ինձ շրջապատել: Ու Ռոբիկն ասաց, Լյովային ասաց՝ ու Աստված չանի, Աստված չանի՝ կռիվը պրծնի ու էդքո վաստակով մի փոքրի՜կ լծակ ձեռք գցես՝ շրջապատդ ու միջավայրդ ու վաստակդ կմեռցնես, ա՜յ տնաշեն: Ա՜յ տնաշեն, մի՝ ծիծաղի՜ր, մի՝ ասախոսի՜ր, մի թող՝ ասենքխոսե՜նք, ա՛յ տնաշեն, շատ էլ, թե կռիվպատերազմ է, բայց էս ո՞ր դա՜րն է, ո՞ր կարգերում ե՜նք: Ա՜յ տնաշեն: Էդ կապանքներից դուրս արի ու մեզ էլ մի կապանքավորիր: Մեզ էլ մի կապանքավորիր: Ա՜յ տնաշեն: Հետո էլ կասես՝ ես կարդացած եմ, ու՝ ձեզանիցԷդգարից էլ կարդացած եմ: Կասես՝ Էդգարից էլ կարդացած եմ: Բայց Էդգարը բերանը բացում է՝ պայծառանում ե՜մ, պայծառանում ե՜մ,  իսկ դու հենց բերանդ բացում ես՝ մթնվում ե՜մ, մթնվում ե՜մ,  ինքսինձ ասում եմ՝ զենքս կողքի գցեմգնամ մի քանիծանր փիլիսոփայության գիրք էլ ընթերցեմվերընթերցեմ: Մի քանիծանր փիլիսոփայության գիրք էլ կարդամընթերցեմ. էլ ուրիշ բան չկա անելու: Ու էլ ուրիշ բան չմնաց անելու: Էս պատերազմականօրհասականկարճգեղեցիկ կյանքն ինչո՞ւ ես սպանումմեռցնում, ա՛յ տնաշե՜ն: Ա՜յ տնաշեն:

Շարունակելի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930