«Հայկական ոչ մի հեռուստատեսությամբ որևէ էրոտիկ ֆիլմ չի հեռարձակվում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանն` ի պատասխան պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցի:
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է 2012 թվականի բյուջեի կատարողականը:
Իսկ ինչ վերաբերում է «բաց տեսարաններին», ապա, ըստ Դադասյանի, դրանց հեռարձակվելու ժամերը և չափորոշիչներն օրենքով հստակեցված չեն: ՀՌԱՀ փոխնախագահն անդրադարձավ նաև թաքնված գովազդի խնդրին`ասելով, որ այն արգելված է. «Մենք շատ բծախնդիր ենք այդ հարցում, թաքնված գովազդի դեպքեր չեն հայտնաբերվել, բայց անբարեխիղճ գովազդի դեպքեր կան, ինչն ավելի շատ ՏՄՊՊՀ-ի գործառույթն է»:
Հայկ Բաբուխանյանը նկատեց, որ սերիալների և հումորային հաղորդումների ընթացքում արձանագրվել են անբարեխիղճ գովազդի դեպքեր, կան նաև բազմաթիվ «բաց տեսարաններով» ֆիլմեր: Նա խոստացավ արձանագրված փաստերը ներկայացնել ՀՌԱՀ-ին:
Կարդացեք նաև
«Ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությամբ մուլտֆիլմ չի ցուցադրվում»,-հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանը որևէ պատասխան չտվեց հարցին, միայն համաձայնեց պատգամավորի հարցադրման հետ` նշելով, որ անելիքները շատ են, և իրենք պետք է հասնեն իրենց ցանկությունների հեռուստատեսությանը 2015-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Խորհուրդ կտայի ավելացնել ցուցադրվող ապուշ սերիալները, որոնք զուրկ են թե՛ տարրական
տրամաբանությունից և թե՛ էլեմենտար հոգեբանական մտորումներից, այլ միայն դաստիարակում են
թաղի խուժան, որոնք խիստ անհրաժեշտ են հանցագործ վարչախմբի վերարտադրության համար,՝
,,ընտրություններ,, կոչվող ոճռագործության ժանանակ երկողմանի բթացնելով ու զոմբիացնելով ողջ
ազգին, քանի որ ժողովուրդի մակարդակն էլ ժամանակի ընդացքում պետք է հավասարվի իրենց
իշխող հանցագործներին: