Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության նախարար. «Տարեկետման իրավունքը պետք է վերացնել բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում»

Հունիս 03,2013 15:05

«Իմ անձնական կարծիքով` տարեկետման իրավունքը պետք է վերացնել բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով. «Ինձ համար ահազանգ է, որ առկա համակարգով ընդամենը մեկ աղջիկ է ընդունվում մագիստրատուրա և 80 տեղ թափուր է մնում: Ակնհայտ է, որ ասպիրանտուրա գնում են ոչ միայն գիտություն անելու, այլև բանակից տարեկետում ստանալու համար: Բանակի տարկետման բեռն առկա է բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում` առկա է մագիստրատուրայում, ամենասուրն ասպիրանտուրայում է»:

Նախարարի խոսքով` տարեկետման իրավունքը հանելով` կրթության համակարգից կհեռացվեն կոռուպցիոն բոլոր այն ռիսկերը, որոնք խանգարում են կրթությանը բանակում ծառայել-չծառայելու հետ կապված: «Ես գիտեմ, որ իմ հայտարարության առնչությամբ հանրային արձագանքը մեծ է լինելու, բայց ես չեմ վախենում դրանից և ասում եմ, իմ` որպես կրթության և գիտության նախարարի կարծիքը, որ դրա ժամանակն է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    Հետաքրքիրն այն է, որ բանակի տարեկետումից ավելի շատ խոսում են նրանք` ովքեր չեն ծառայել: Շատ լավ կլինի, առաջինն էլ տող զորակոչվի պն Աշոտյանը, Ղարաբաղի սամանամերձ շրջաններից մեկը: Տեսնենք դրանից հետո էլի կմնա նույն օպտիմիստը:

  2. Ara says:

    Ես ամբողջությամբ համամիտ եմ նախորդ մեկնաբանության հետ, նախ պետք է պարոն Աշոտյանը գնա, ապա նոր ինչ-որ կարծիք հայտնի: Երկրորդ ես կարծում եմ որ բանակի 2 տարին շատ երկար է և նույն գիտնականները և այլ մասնագետները, կորցնելով այդ տարին վերածվում են սովորական ունակություններով մարդու, քանի որ այդ երկու տարին այն տարիքում է երբ մարդը պետք է զարգանա: Իսկ մեր բանակում ուղղակի զարգացման հնարավորություն չկա և տգետ մարդիկ իրանց լավ են զգում այդ համակարգում: Կարելի է բանակը դարձնել 9-12 ամիս և ես ամբողջությամբ կողմ կլինեմ ծառայելուն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930