Այդ երեք կենդանիները եւ նախրի եւս ինը այծեր մեղադրվում են երկու օր առաջ գնված ոստիկանության «Honda Ascot Innova» մակնիշի պարեկային ծառայության մուգ կարմիր ավտոմեքենայի վրա բարձրանալով՝ այն քերծելու եւ մի քանի ապակի կոտրելու մեջ: 12 այծերից Չեննայ քաղաքի (այստեղ է կայանալու շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտը) ոստիկանությանը հաջողվել է բռնել եւ բաժին տանել միայն երեքին: Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ կենդանիներն ավելի վաղ էլ էին նկատվել նմանատիպ հանցանքում, սակայն այս անգամ «չափն անցել են»: Թե այծերը որքա՞ն կմնան կալանքի տակ, պարզ չէ: Հայտնի է միայն, որ նրանց տիրոջը` Մարի Արոգինաթանին մեղադրանք է ներկայացվել կենդանիներին անփույթ պահելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ