Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի Կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությունը

Հունիս 03,2013 14:29

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության դեմ» օրինագծի վերաբերյալ

Սույն հայտարարությամբ Կրոնի ենթահանձնաժողովի անդամներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության դեմ» օրինագծի առնչությամբ: Ցավոք, այսօր արդեն անհերքելի իրականություն է, որ նշված օրինագծով հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: Օրենքի ուժ ստանալու դեպքում, հիշյալ օրնագիծը անթաքույց կերպով օրինականացնելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը:

Փաստում ենք և ահազանգում, որ վտանգված են ոչ միայն ընտանիքի ինստիտուտը և քրիստոնեական արժեհամակարգի մյուս բաղկացուցիչները, այլ հենց յուրաքանչյուրիս ընտանիքում մեծացող երեխաների ու մեր հայրենիքի ապագան: Այս պարագայում մեզ համար առնվազն անհասկանալի է ՀՀ պետական, քաղաքական գործիչների, ինչպես նաև խորհրդարանական ուժերի կրավորական կեցվածքը այլասերվածության օրինականացմանն ուղղված այս գործընթացների հանդեպ: Վրդովեցուցիչ է նաև, որ ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները, իրենց ստորագրությունը դնելով մի շարք համապատասխան միջազգային պարտավորությունների ներքո, ըստ էության միասեռականության տարածման ծուղակի մեջ են գցել Հայաստանի հասարակությանը:

Որպես ՀՀ Նախագահի աշխատակազմին կից գործող խորհրդատվական մարմնի բաղկացուցիչ՝ Կրոնի ենթահանձնաժողովը ահազանգում է, որ տնտեսական խնդիրների, արտագաղթի, քաղաքական և կառավարման ճգնաժամերի անբարենպաստ պայմաններում մեր երկրի առջև ծառացել է մի նոր վտանգ՝ վերջնական բարոյազրկումը, որն անխուսափելի է միասեռականության օրինականացման դեպքում: Նման հարվածը կարող է բախտորոշ լինել մեր հայրենիքի համար: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում մեզ պարտադրվող անբարոյության և այլասերության քարոզչության դեմ ազգային համախմբման և անզիջում պայքարի հանուն մեր երեխաների, մեր գալիք սերունդների և մեր հայրենիքի ապագայի:

ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի ենթահանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930