Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ. Ռազմական ինստիտուտում զինվորը մահացել է արյունաքամվելով

Հունիս 03,2013 14:14

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներն  այսօր այցելել են Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նախօրեին միջադեպի արդյունքում սպանված Սիփան Մովսիսյանի հարազատներին:

Ասամբլեայի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը Aravot.am-ին պատմեց, որ մահացածի մորից միայն կարողացել են պարզել, որ. «Սիփանը վիրավոր ժամանակ մոտեցել է  կապիտանին ու օգնություն խնդրել: Կապիտանը անմիջապես  կանչել է շտապօգնություն եւ ներարկում են արել երեխային: Գիտակցությունը տեղն է եղել,  տեղափոխել են վիրահատության:

Ծնողները չեն իմացել, թե որ մասից է կոնկրետ վնասվածք ստացել: Երակն է վնասված եղել ու արյունահոսել է: Ճնշման անկում է նկատվել ու արյունաքամ է եղել»:

Դեպքի մասին Սիփանի հարազատները  իմացել են հեռախոսազանգով, հենց ռազմական ինստիտուտից են տեղեկացրել:  Դիակը Վանաձոր են տեղափոխել երեկ երեկոյան:

Վիճաբանության ու կրակոցի պատճառի մասին սպանվածի ընտանիքը տեղեկություն չունի:

Ա. Սադիկյանի խոսքերով, սպանվածը ապրելիս է եղել մոր, տատիկի ու երկու եղբայրների հետ. «Ապրում են Վանաձորի ծայրամասային թաղամասում գտնվող տնակում: Եղբայրը ծառայում էր ԼՂ զորամասում եւ նոյեմբերին պետք է զորացրվեր: Սոցիալապես շատ ծանր վիճակում են: Տնակը խարխուլ  է ու ապրելու համար նորմալ պայմաններ չկան»:

Այսօր դեպքի մանրամասների վերաբերյալ սպանվածի քեռին ու այլ հարազատներ հրաժարվել է խոսել:  Չեն խոսել նաեւ մահացածի  կուրսանտ ընկերները:

Սիփանի հարազատներին այցելել են Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930