Լիոնի ոստիկանությունը մայիսի 31-ին հաղորդագրություն է տարածել, որ թողած ականջահետքերով փետրվարին ձերբակալել է բնակարանային գողության մեջ հմտացած մի վրացու, որը դուռ կոտրելով՝ մոտ 80 բնակարանային կողոպուտ է կատարել:
Մարդու ականջահետքերը նույնպես եզակի են, ինչպես մատնահետքերը, ինչի մասին 26-ամյա վրացին տեղյակ չի եղել: Նա ականջահետքերը թողել է բոլոր այն դռների վրա, որոնց հպվելով` ստուգել է` ներսում մարդ կա՞, թե՝ ոչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ