Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Շատ գլուխներ արդեն կտրված են»

Հունիս 03,2013 13:38

Դպրոցներում առկա կոռուպցիայի մի մասը գալիս է որոշ ծնողներից, ովքեր շահագրգիռ են, որ իրենց երեխաները կրթություն չստանան, սա զավեշտալի դեպք է, կոռուպցիայի մյուս մասը գալիս է որոշ ուսուցիչներից, որոշ տնօրեններից և որոշ տնօրենների որոշ վերադասներից: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե հիմա քանի՞ գլխանի է կաշառակերությունը դպրոցներում: Լրագրողը նախարարին հիշեցրեց իր իսկ խոսքերը, որ «կաշառակերությունը մի քանի գլխանի դև է, որքան կտրում ես, էլի նոր գլուխներ են աճում»:

Արմեն Աշոտյանն ասաց որ «շատ գլուխներ արդեն կտրված են», և հիմա դժգոհություններն ավելի շատ այլ հարթությունից են: «Քանի որ ես դրամահավաքն արգելել եմ, արդյունքում՝ թե Երևանից, թե մարզերից դրամահավաքի վերաբերյալ ահազանգերը կտրուկ նվազել են: Սա ցույց է տալիս, որ տոտալ արգելքն աշխատում է, բայց սա, իհարկե, լուծում չէ, որովհետև, փաստորեն, դրամահավաքն ամբողջությամբ արգելելով, մենք զրկում ենք երեխաներին պատմամշակութային վայրեր հաճախելուց»,- ասաց կրթության նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mary says:

    Շատ հետաքրքիր է, բայց չեք կարծում, որ դրամահավաքների տոտալ արգելունմ բոլորովին ել հարցի լուծում չէ: Օրինակ` ինչպես վարվել, եթե ուսուցիչներից շատերը “օբեկտիվ” չեն գնահատում երեխաներին, հետո ել “չգրված օրենքի” նման կանգնեցնում փաստի առջև, թե պետք է “լրացուցիչ պարապել”:

  2. Ara says:

    պարոն Աշոտյան դուք ավելի լավ է ուսուցիչների որակը բարձրացրեք, որոնք կաշառք տալով են ընդունվում դպրոց և տգետ են

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930