Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Այլընտրանքային էներգիան տարբերակ չէ, ՀԱԷԿ-ը մի փակե’ք» (Տեսանյութ)

Հունիս 03,2013 13:36

«Եթե գազի գինը վճարենք եվրոպական գներով, ապա դժվար է կանխատեսել, թե մեր երկրի էներգետիկ վիճակն ինչ կլինի»,-այսօր «Տեսակետ» ակումբում, խոսելով այլընտրանքային էներգետիկ աղբյուրների` մեր երկրում ներդրման մասին, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահ, «Տեխնո Էկո» ՍՊԸ-ի ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը:

Այս ընկերությունը շուրջ 11 տարի է՝ գործունեություն է ծավալում, սակայն ոչ մի օր պետությունը չի հետաքրքրվել նրանցով եւ որեւէ աջակցություն չի ցուցաբերել` Հայաստանում այլընտրանքային էներգիան զարգացնելու համար. «Ամբողջ աշխարհում օգնում են այդ ուղղությունները զարգացնել, Հայաստանում, ճիշտ է, չեն օգնում, բայց մեկ է՝ զարգացումը լինում է»,-ասաց պարոն Մարտիրոսյանը: Ըստ նրա, այսօր ՀԷԿ-երը պետության կողմից սուբսիդավորվում են, եւ չնայած նրանց` բնությանը հասցված վնասին, նոր ՀԷԿ-եր են պատրաստվում կառուցվել: Մինչդեռ այլընտրանքային էներգիան անհրաժեշտություն է` էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար:

Մ. Մարտիրոսյանի տվյալներով, ընդհանուր էներգիայի ծավալի մեջ ՀԷԿ-երի արտադրած էներգիան 30 տոկոս է կազմում: Պարոն Մարտիրոսյանի խոսքերով, Ֆուկուսիմայի վթարից հետո զարգացած պետությունները, մասնավորապես` Գերմանիան որոշում է կայացրել ատոմակայանները աստիճանաբար փակել եւ զարկ տալ էներգիայի այլընտրանքային աղբյուրներին.
«Հայաստանում օգտագործման մեջ հասարակ է արեւային ջրատաքացուցիչը, արեւային էներգիայով սարքավորումները աշխարհագրական որեւէ խնդիր չեն ունենում եւ ընդհակառակը, որքան բարձր է ծովի մակարդակից, այնքան էֆեկտիվ

Է այն»: Մեր երկրում ներկայումս արտադրվում են արեւային ջրատաքացուցիչ սարքեր, որոնց սպառումն, ըստ Մ. Մարտիրոսյանի, քիչ է:

Aravot.am-ը, մեջբերելով մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուների պատճառաբանությունները, որ այլընտրանքային աղբյուրների ներդրումը բավականին թանկ է եւ ծախսատար, պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե մեկ ջրատաքացուցիչ սարքն ի՞նչ արժե եւ միջին եկամուտների ընտանիքը որքա՞ն խնայողություն կանի, եթե այդպիսի սարքով էներգիա ստանա:

Այլընտրանքային էներգիայի մասնագետի համեմատությունները` տեսանյութում

Ասուլիսի մյուս մասնակից՝ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը

գտնում էր, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրները չեն կարող դեր խաղալ եւ որ ավելի ճիշտ կլիներ դրանց վրա ռեսուրս ու ժամանակ ծախսելու փոխարեն հայկական ատոմակայանն աշխատեցնել. «Գազի գնի թանկացումը հարվածելու է բոլորիս, հարվածելու հաջորդաբար, շինարարության արտադրությունը կմեռնի, տրանսպորտը կթանկանա, մյուս ապրանքները նույնպես, առանց գազի հաց թխել չի լինի: Գազի գինը որոշվում է Կրեմլում, սա քաղաքական հարց է, եւ ես չեմ ուզում խոսել այս մասին, բայց մենք պետք է մտածենք ինչ անենք, մեղմենք այս թանկացումները: Մեր մոլորակում էներգիա ստանալու 3 տարբերակ կա`ածխաջրեր, ատոմակայան, հիդրոէներգիա: Ատոմակայանը փակելու որոշումը

կործանարար է, ինչի հետեւանքով Հայաստանը ընկղմվել է քարի դար, պատմության մեջ այդպիսի երկիր չկա, որ գործող ատոմակայանը փակի»:

Սպառողների պաշտպանի մտահոգությունները Եվրամիության պահանջի` Հայաստանի ատոմակայանը փակելու վերաբերյալ` տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930