Կոռուպցիայի միջոցով Հայաստանն ուզում են թուլացնել, այսօր այս մասին «Ազդակ» ակումբում ասաց «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիոն» հ/կ անդամ Գառնիկ Մարգարյանը:
«Մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ, իսկ առաջին խնդիրը` համակարգային փոփոխությունները պետք է լինեն, բոլոր ոլորտներում, քանի որ երկրում ամեն ինչ կուտակվել է օլիգարխների ձեռքում, եւ այդ է պատճառը, որ մարդիկ փախչում են երկրից», – նշեց Մարգարյանը:
Նա Հայաստանը համեմատելով Թուրքիայի հետ՝ ասաց. «Ինչո՞ւ չպետք է մենք էլ Թուրքիայի պես զարգանանք, նրանց ղեկավարներն իրենց երկրի տերն են, ոչ թե մեզ նման: Թուրքայի նկատմամբ իմ մոտեցումը հետեւյալն է, այսօր 21-րդ դարում թշնամիներ չկան, բայց նրանք չեն կարող մեզ գործընկեր լինել այնքան ժամանակ, քանի թուրք հասարակությունն չի ընդունել հայոց ցեղասպանությունը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ