Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանն` Արմեն Աշոտյանին. «Ե՞րբ է դադարեցվելու կրոնի դասավանդումը դպրոցում»

Հունիս 03,2013 12:56

Այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց երեք կրթական առաջարկ: Դրանցից առաջինը ենթադրում է լուրջ ռեֆորմ կրթական համակարգում: Նա կարծում է, որ դպրոցները պետք է ֆինանսավորվեն ըստ իրենց պահանջարկի եւ ոչ թե հավասարաչափ, այլ ըստ մրցակցային համակարգի: Աշակերտների ծնողները ստանում են սերտիֆիկատներ, եւ ըստ այդմ իրենց երեխաների համար դպրոց են ընտրում: Ամենաշատ սերտիֆիկատներ ստացած դպրոցները կստանան առավել մեծ ֆինանսավորում: Բագրատյանի կարծիքով դա լավագույնս մրցակցություն կխթանի, ինչի արդյունքում էլ դասավանդման մակարդակը կբարձրանա: Նա ցավ հայտնեց, որ առողջապահության նախարարությունը, որը երկու տարի առաջ ծննդօգնության մասով նման համակարգ ներդրեց, բայց հիմա, չգիտես ինչու, հրաժարվում է:

Արմեն Աշոտյանն ասաց, որ այժմ ամեն ինչ հենց այդ համակարգով էլ արվում է, բացառությամբ սերտիֆիկատի եւ եթե դա առավել կօգնի, իրենք պատրաստ են քննարկել այդ հարցը:

Բագրատյանը նաեւ տարակուսեց, թե ինչո՞ւ է ավագ դպրոցներում ամոթալի համարվում դպրոց հաճախելը եւ ծաղրի առարկա են դառնում այն երեխաները, ովքեր դասի են գնում: Բագրատյանը դա ասաց իր երեխայի օրինակով, ում կրթության իրավունքի համար ինքն ամեն օր պայքարում է:

Աշոտյանն ասաց, որ դա միայն եւ բացառապես նախարարության, տվյալ դպրոցի կամ հենց նախարարի մեղքը չէ, քանի որ ծնողները հաճախ եւ ամեն քայլի պատրաստ են դիմել, որպեսզի իրենց երեխան ավագ դպրոց չհաճախի, այլ կրկնուսույցի մոտ պարապի: Աշոտյանը հավաստիացրեց, որ իրենք ամեն կերպ փորձում են պայքարել այդ երեւույթի դեմ, անգամ բուհական ընդունելության տեղերն են ավելացրել, որպեսզի բուհ ընդունվելու ցանկություն ունեցող բոլոր երեխաները կարողանան սովորել: Բայց, առայժմ, առանձնակի ձեռքբերումներ չկան ու դա նաեւ ծնողների մեղավորությունն է:

Հրանտ Բագրատյանի հաջորդ հարցը հետեւյալն էր. «Ե՞րբ է դադարեցվելու կրոնի դասավանդումը դպրոցում: Կրոնը պետք է տարրալուծվի պատմության մեջ, ինչո՞ւ է առանձնացվում կրոնը»: Աշոտյանը պատասխանեց. «Կրոնի պատմություն միշտ է դասավանդվելու, քանի որ դա հայոց պատմություն է»: Բագրատյանն արձագանքեց.«Առավել եւս»: Աշոտյանը շարունակեց. «Ես խորը կողմնակիցն եմ առաքելական կրոնի եւ եկեղեցու արմատների խորացմանը»: «Երեւի մենք հայ ժողովրդի տարբեր պատմություններ ենք կարդացել»,- նկատեց Բագրատյանը`առաջարկելով լսումներ կազմակերպել այս հարցի մասին: Աշոտյանը կողմ արտահայտվեց:

Նախկին վարչապետի հաջորդ մտահոգությունը դպրոցական էքսկուրսիաներին էր վերաբերվում: Մասնավորաբար, նա առաջարկեց որոշակի գումարներ առանձնացել բյուջեից ու ինքը պատրաստակամություն հայտնեց օգնել`այդ գումարները հայթայթելուն, որպեսզի երեխաները դպրոցական էքսկուրսիաների շրջանակներում կարողանան ծանոթանալ Հայաստանին`բնությանը, լեռնաշխարհին եւ այլն: Աշոտյանն ասաց, որ դա լավ է, բայց ամեն անգամ երբ դպրոցական էքսկուրսիայի մասին խոսք է գնում, դա սահուն վերաճում է դրամահավաքի մասին լուրի եւ այն դառնում է իր հնչեղությամբ օրվա կարեւորագույն լուրերից մեը`իր հետեւանքներով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ես ինքս ավագ դպրոցի աշակերտուհի եմ և մեծ հաճույքով եմ սովորում ՀԵՊ դասերը:Չեմ կարծում,որ որևիցե մի աշակերտ կամ աշակերտուհի դժգոհի ՀԵՊ դասավանդելուց:Մեզ հաճելի է մեր կրոնի պատմությունը սովորել որպես մի առանձին առարկա:

    • bzjackal says:

      Դե ««Մաթեմատիկա«« առարկային զուգահեռ կարող է դասավանդվել, օրինակ, «Քառակուսի հավասարման լուծում«« առարկա: Իսկ երեխաները, հնարավոր է, հաճույքով հաճախեն: Բայց դա չի նշանակում, որ էդպես պիտի լինի:

      • Արտակ says:

        bzjackal
        +1

        Եթե ինչ որ մեկին ինչ որ բան հետաքրքիր ա, դա չի նշանակում, որ դա պիտի դառնա պարտադիր առարկա։ Դպրոցը կրթելու համար է, ոչ թե հետաքրքրության բավարարման։
        Սեքսը հաստատ ավելի հետաքրքիր կլիներ, պահանջե՞նք դասավանդել։

        Նույնը վերաբերում է նաև «շախմատ» առարկային։ Աբսուրդ է «շախմատը» դարձնել դպրոցական պարտադիր առարկա։

  2. arshak says:

    debilazum en anum !! kronn u gitakzutyun@ ksherki tarber njarner en

    Ի՞նչ գործ ուներ Քրիստոսն
    Իր հեզությամբ մեզ խաչող,
    Ոչ խունկ լիներ, ոչ սաղմոս,
    Ոչ շարական աղաչող։
    Բագին լիներ մեզ փարոս,
    Մեհյան լիներ Աստղիկի,
    Թե լինեինք բարբարոս
    Այսքան չէինք մորմոքի:
    Եվ ի՞նչ տվեց անամոթ
    Սուտ Եհովան մեր ազգին,
    Անվերջ օգնեց թշնամուն,
    Անվերջ զարկեց մեր բազկին:
    Հարկավոր չէր Թադևոս,
    Ոչ էլ Հիսուս Քրիստոս,
    Բագին լիներ մեզ փարոս,
    Օ՜, մնայինք հեթանոս

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930