«Շատ ցավալի եւ դատապարտելի դեպք է: Քրեական գործը հարուցված է, մեղավորները, վստահ եմ, կհայտնաբերվեն եւ կպատժվեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը`անդրադառնալով նախօրեին Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցներին:
Aravot.am-ի հարցին` Սյունիքի մարզպետը հերթական անգամ կհաջողի՞ «ջրից չոր դուրս գալ», Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Նախ պետք է քրեական գործի ընթացքում ապացուցվի`ո՞վ է թրջվել, եթե ձեր բառապաշարն օգտագործենք, հետո նոր այնպես անել, որ ոչ մի թաց մարդ չոր դուրս չգա: Բայց այս պահին, երբ քրեական գործ է ընթանում, ավելի ասել նպատակահարմար չեմ գտնում»:
Այս առիթով լրագրողների այլ հարցերին Արմեն Աշոտյանը հրաժարվեց պատասխանել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ըստ հանցախմբի տրամաբանության,՝ լիսկային սպասվում է հերթական շքանշանը, միայն մեկ
աստիճանով բարձր:
Միայն մեկ բան ավելացնեմ՝ ԹՐՋԵՆՔ ՄԻԱՍԻՆ, պարոն Աշոտյան… Չուզողն էլ թող …
Մի օր էլ արմեն աշոտյանը կթրջվի, էլ չի չորանա, բարի մարդիկ դրան են սպասում։