Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին հայտարարարված բաց մրցույթի մասին այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում իրենց տեսակետները հայտնեցին քաղտեխնելոգ Կարեն Քոչարյանն ու ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Կարեն Քոչարյանն ասուլիսի սկզբից հայտարարեց, որ հանդես կգա ոչ թե որպես քաղտեխնոլոգ, այլ որպես 46 տարի Երեւան քաղաքում ապրած քաղաքացի:
«Հերիք եղավ, բոլ եղավ էն խուլիգանությանն, որ անում են: Որ Քաղաքաշինության,
Մշակույթի նախարարությունները պահպանող լինեին, Գառնու «Քարերի սիմֆոնիան», Փակ շուկան կպահպանեին, դրանք բոլորը ձեւական են: Նարեկ Սարգսյանն, արդեն քանի տարի է, ինչ ուզում՝ անում է: Ընդամենը մի քանի օր առաջ էս քաղաքը դարձել էր «Դաշնակցության» երազած ծոցից ծով Հայաստանը, թող դրա մասին մտածեն, դա սարքեն: Բաց մրցույթ է եղել, դրա համար ով ասես եկել, մասնակցել է, դրա համար էդ վիճակն է»,- իր մտահոգությունը հայտնեց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ քաղաքապետարանն այս հարցում պասիվ դիրք է զբաղեցրել:
Կարդացեք նաև
Իսկ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը զուգահեռներ անցկացրեց հրապարակի վերակառուցման մրցույթի, Արտաքին գործերի նախարարության շենքի եւ Փակ շուկայի միջեւ՝ ասելով. «Մենք բազմիցս բողոքներով դիմել ենք անօրինականությունների դեմ՝ եւ Փակ շուկայի հարցում, եւ ԱԳՆ-ի շենքի հարցում, որն, ես համոզված եմ, անօրինական գործարք էր, օրենքի խախտումով է օտարվել Էռնեկյանին: Ես բազմիցս ասել եմ, որ էդ շենքը հյուրանոց չի կարող դառնալ: Այսինքն՝ հարց կա, որ այնտեղ շենք բարձրացնեն, լրացուցիչ մակերես ստանալու համար: Եթե հրապարակը բարձրացավ, պատկերասրահի պիտի քանդվի, ուրիշ շենք սարքվի»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ