Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը լրացուցիչ լիազորություններ չի ուզում, բայց…ուզում է

Հունիս 03,2013 12:02

«Ասպիրանտուրան որոշ ուսանողներ սկսել են օգտագործել որպես զինվորական ծառայությունից խուսափելու միջոց ու այդ է պատճառը, որ անցած տարի միայն մեկ աղջիկ է ընդունվել ասպիրանտուրա»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ըստ նախարարի, անցյալ տարի բավականին բացառիկ է եղել քոլեջներում եւ ուսումնարաններում դիմորդների հոսքի առումով, քանի որ վերջին շրջանում, ավանդաբար այդ ուսումնական հաստատություններում թափուր տեղեր են եղել: Անցած տարի որոշ մասնագիտությունների գծով նույնիսկ մրցույթ է եղել:

Արմեն Աշոտյանը նաեւ ասաց, որ անցյալ տարի կրճատվել է պետպատվերով սովորող ուսանողների թիվը, իսկ ուսման վարձը միջինացված թվով կազմել է չորս հարյուր հազար դրամ:

Պատգամավորների առանձնակի ուշադրության առիթ դարձավ դպրոցաշինության թեման: ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն, օրինակ հետաքրքրվեց, թե ինչու են ահռելի գումարներ ծախսվում հատկապես գյուղական վայրերում գտնվող դեռ խորհրդային տարիներից մնացած հսկայական դպրոցական շենքերի վերանորոգման համար, երբ տվյալ հաստատությունում երկու-երեք դասարան կա միայն: Տիկին Աճեմյանն ասաց, որ ինքը չի ակնարկում այդ շենքերի օտարման մասին ու կողմ է կրթական հաստատությունները իրենց նպատակին ծառայեցնելու, պարզապես, հաճախ հսկայական գումարներ են ծախսվում տվյալ շենքերի վերանորոգման եւ պահպանման խախսերի համար ու, փաստորեն, աննպատակ: ՀՀԿ-ական պատգամավորը հորդորում է առավել խնայողաբար եւ նպատակային կազմակերպել ծախսերը:

Նախարար Աշոտյանն ասաց, որ դպրոցաշինության պատասխանատուն իր ղեկավարած գերատեսչությունը չէ, հետեւաբար չի կարող առավել սպառիչ պատասխանել: Հավելեց, որ նման տարածքներն իրենք համաձայնվում են տալ օգտագործման միայն այն կազմակերպություններին, որոնք ուսումնական գործընթաց են իրականացնում:

Առհասարակ, Աշոտյանը կարծիք հայտնեց, որ կրթության ոլորտի պատասխանատուն մեկ գերատեսչություն պիտի լինի: Նա պարզաբանեց, որ տպավորություն չստեղծվի, թե «Աշոտյանը լրացուցիչ լիազորություններ է ուզում»: Պարզապես, ըստ նախարարի, հաճախ, այդ թվում նաեւ դպրոցներում կոռուպցիային վերաբերող հարցերի պարագայում էլ, նախարարությունը լիազորություններ չունի: Լավագույն դեպքում միայն դիմում են պատկան մարմնին, որն էլ ըստ իր հայեցողության է գործում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930