Հունիսի լույս 2-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում գողացել են Գագիկ Սարուխանյանի 2 կովը, հորթը եւ խոզը: Խոզը սնվել է կովի կաթով եւ այդ պատճառով հեռացել է կովերի հետ: Ոսկեվանի գյուղապետարանից տեղեկացանք, որ անասնագողության հետքերը տանում են դեպի Ադրբեջանին սահմանամերձ տարածք:
Գագիկ Սարուխանյանն ունի չամուսնացած 5 զավակ, որից 2-ն անչափահաս են: Նրա տունը գտնվում է գյուղի ծայրին, այն վթարային վիճակում է: Նոյեմբերյանի տարածաշրջանում անասնագողության վերջին դեպքը եղել 2012թ. սեպտեմբերի 2-ին՝ Ոսկեվանի հարեւան Բաղանիս գյուղում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ