Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանը հրաժարական է ներկայացրել նախարար Սեյրան Օհանյանին: Այս տեղեկությունը այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հաստատեցին Հայաստանի ռազմական գերատեսչությունից:
Հունիսի 1-ի երեկոյան ռազմական ինստիտուտում սպանվել է կուրսանտ Սիփան Մովսիսյանը. նախնական տվյալների համաձայն` հերթափոխի ժամանակ երկու կուրսանտների վիճաբանությանը եւ փոխադարձ հայհոյանքներին հաջորդել է կրակոցը:
Հովհաննես Շողիկյան
«Ազատություն» ռադիոկայան