Լրահոս
Օրվա լրահոսը

Թիկնապահի հարազատներ. «Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել, Բուդաղյանները գնացել, կրակել են»

Հունիս 03,2013 11:35

Tiknapah_BarekamnerԱյս պահին Էրեբունի բժշկական կենտրոնում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրազենից վիրավորված թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի քեռիները:

Նրանք հրաժարվում են դեպքի մանրամասներ ներկայացնել՝ պնդելով, որ ոչինչ չգիտեն:

«Մենք էս տասը օր է, ստեղ հիվանդ ունենք, եկել էինք նրան տեսակցության զանգեցին, ասեցին Նիկոլին էլ են ստեղ բերել: Եկանք այցելենք: Ոչինչ չգիտենք, մեզ ներս չեն թողնում մտնել»,- Aravot.am-ին պատմեց Ն. Աբրահամյանի քեռին՝ Սերոժ Մանուչարյանը:

Նա միայն հավելեց, որ Ն. Աբրահամյանը ոչ ոքի վրա չի կրակել. «Ինքը կրակողը չի, ինքը տուժողն ա: Ոչ մի բան չենք իմանում: Ինչ գիտենք, ինտերնետից ենք իմացել: Ես ոչ մի բան չգիտեմ, որովհետեւ դեպքի օրը Երեւանում եմ եղել»:

Մյուս քեռին էլ՝ Սամվել Մանուչարյանը հավելեց. «Առավոտը կերուխում ա եղել, հետո իրիկունը էդ  եղբայրները գնացել են Սուրիկ Խաչատրյանի դռան մոտ: Տունը քնած են եղել, մարդիկ գնացել են հասել իրանց տուն ու կրակել: Սուրիկ Խաչատրյանն իրա տունը քնած ա եղել»: Բայց թե ինչու են գնացել, կրակել, պարոն Մանուչարյանն ասաց՝ էլի տեղյակ չէ:

Ն. Աբրահամյանի եղբայրն էլ՝ Արայիկ Աբրահամյանն ասաց, Նիկոլայը պիտի կազդուրվի, իրենից իմանան. «Ոչ մի բան չգիտենք»:

Մեր հարցին՝ դեպքի պահին Ն. Աբրահամյանը հսկո՞ւմ էր քնած մարզպետին, Արայիկ Աբրահամյանն ասաց. «Դե հա, իրա աշխատողներով էին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հա պարզ չի՞, որ թիկնապահը ու սրա հարազատները սա պիտի ասեն: Ո՞վ չի հասկանում,որ սրանք «անմեղ» մարզպետից կախված ու կողմնակալ մարդիկ են: Տեսախցիկները ուրիշ բան են ասում:

  2. Maxim says:

    Առաջարկում եմ Հայաստանի առողջապահությանը,՝ թիկնապահ Նիկոլոյի այս նկարը տեղադրել օղու
    և ծխախոտի պիտակներին, հետևյալ գտությունով, որ ,,Եթե ծխեք ու խմեք, ապա Նիկոլայի պես
    կդառնաք,,: Եթե իհարկե այդ բիզնեսները՝ առողջապահության հետ միասին, նույն հանցագործին չի
    պատկանում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930