Մինսկի «Սպորտի պալատում» ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության երկրորդ օրը հայաստանցի 75 կգ քաշային Արման Հովիկյանը նախնական փուլի մեկնարկային մենամարտում հանդիպեց ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Մեր բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը լինելու է Հունգարիայի ներկայացուցիչ Զոլտան Հարչան:
Մեկնարկային հանդիպումը հաղթանակով ավարտեց նաեւ Բելառուսի հավաքականի առաջատար, մեր հայրենակից Վազգեն Սաֆարյանցը: Նա պարտոթյան մատնեց ֆինն Լաասի Անտի Սիպպալային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ