Իտալիայում անցկացված կանանց ազատ ոճի ըմբշամարտի «Grand Prix» մրցաշարի փուլում 67 կգ քաշային կարգում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Իլանա Կրատիշը:
Սակայն հաղթանակը նրան հեշտ չի տրվել, քանի որ կիսաեզրափակչում նա հանդիպել է եգիպտուհի, Աֆրիկայի չեմպիոն Անաս Մուստաֆայի հետ: Վերջինը, ինչպես տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները, նախ գոտեմարտից առաջ հրաժարվել է ձեռքսեղմումով ողջունել Իլանային, իսկ մենամարտի ժամանակ խածել է նրան, ապա նաեւ կոտրել երկու մատը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ