Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Այո՛, դրանք իմ զենքերն են. Սուրեն Խաչատրյան

Հունիս 02,2013 23:14

Slaq.am–ի լրագրողը խոսեց Սյունիքի մարզպետ Սուրեն խաչատրյանի հետ։

–Պարոն Խաչատրյանը, միջադեպն ամենաշատը անակնկալ էր հենց Ձեզ համար, ինչպե՞ս եք գնահատում իրողությունը և ի՞նչ գնահատական եք տալիս դրան։
–Սա ինձ համար խիստ անթույլատրելի արարք է։ Նշեմ, որ ես շրջում եմ առանց թիկնազորի, այսինքն՝ հասանելի եմ ցանկացած սյունեցու համար։ Ինձ համար անհասկանալի է թե ինչու են կրակել հենց իմ տան ուղղությամբ։ Ես հանգիստ եմ այն առումով, որ ես միշտ ծառայել եմ իմ հայրենիքին, իմ պետականությանը, և օրենքն էլ կգործի՝ առանց միջնորդության։
–Իսկ ի՞նչ կասեք Ձեր տանից հայտնաբերված զենք զինամթերքի մասին։
–Դա նորմալ է։ Դրանք իմ որսորդական զենքերն են, որոնք օրինական են։ Մի մոռացեք, որ ես սահմանամերձ մարզի մարզպետ եմ, ուստի ամեն վայրկյան պատերազմին վախը կա ինչպես ցանկացած սյունեցու, այնպես էլ իմ սրտում։ Ես անցել եմ պատերազմի թոհուբոհով, ու եթե Աստված մի արասցե եթե կրկին պատերազմ լինի՝ ես այդ նույն զենքերով կմասնակցեմ պատերազմին։ Իմ զենքերը արտաքին թշնամու համար են, դրանք հայ մարդու վրա չեն կրակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հարցի ձևակերպումն («միջադեպն ամենաշատը անակնկալ էր հենց Ձեզ համար») արդեն թույլ է տալիս ենթադրել վատթարագույնը, այն է՝ ծախու լրատվամիջոցները սկսում են հող նախապատրաստել «սրբագույն» մարզպետի այլուրեքության համար:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այ քեզ «հարցազրույց»: Այն տպավորությունը ստացա,որ լիսկան է վճարել «անկախ» slaq.am-ին,որ իրեն հատկապես այդ առաջին «հարցը» տան: Այ քեզ բացեիբաց ծախվածություն ու ժուռնալիստական կողմնակալություն:

    Դե թող տեսախցիկների նկարածը հրապարակեն:

  3. Maxim says:

    Լիսկան՝ մարդամեկին բարևելուց այնպես է ծալապատկվել, որ այդ հսկան կես է դարձել: Սա երկու
    գավառականների ոչ միայն արտաքին, այլև ներքին հոգեկան դրսևորումն է:
    Մի՞ թե՛ սրանք են իմ ազգը, կամ ես սրանց ազգից: Ավելի լավ է ես առանց ազգության ինձ կոչեմ,
    քան սրանց ազգից: Փառք Աստծո, որ կան իմ ազգում նաև հակառակ բևեռում կանգնած Մարդիք,
    որոնք իրենց արիությամբ մինչ օրս ապացուցում են հակառակը, և այդ իսկ պատճառով չունեն
    նույնիսկ Հայաստանի քաղաքացիություն, քանի որ այսօր Հայաստանի քաղաքացիություն տվողները
    լիսկայատիպ մարդամեկերն են:
    Ես իմ ազգի բարոյական նորմերը՝ լիսկայատիպերով չեմ կարող չափել, թե չէ խելագարվել կարելի է:

  4. Anna says:

    ամոթա ամոթ դուք ձեր ասածին հավատում եք նա կյանքում բանեգ անտեղյակ չի լինում տունը նստաց իմանումա քախաքում ինչա կատարվում մակլավիկները լավ էն աշխատում

  5. Համլետ says:

    ՀՀ Նախագահի հրամանագիրը՝
    “,,Ապահով Հայաստան,,-ի կառուցման գործում ունեցած մեծ վաստակի,ինձ համար անհրաժեշտ տոկոսներ խփելու,ՀՀ կանանց սմբակահարելու,իր քաղաքական ընդդիմադիրներին գնդակահարելու,ապօրինի զենք-զինզմթերք թաքցնելու գործում աննախադեպ առաջընթաց ապահովելու համար, Սյունիքի Մարզպետ Լիսկային պարգևատրել ,,Գլխից բռնող,, շքանշանով”:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930