Այսօր՝ հունիսի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ նույն վարչության Հատուկ նշանակության ջոկատի (СПЕЦНАЗ) աշխատակիցները Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Գորիսի, Սիսիանի եւ Կապանի բաժինների ծառայողների հետ Սյունիքի մարզում՝ մի խումբ անձանց տներում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք։
Գորիսից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, shamshyan.com-ին հայտնել է, որ հիմնական զինամթերքը հայտնաբերվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (առավել հայտնի է Լիսկա մականունով) եւև նրա մերձավորների բնակարաններում, օբյեկտներում։ ոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված բոլոր զենք-զինամթերքները քննչական խմբի կողմից ընթերականների ներկայությամբ առգրավվել, փաթեթավորվել, կնիքվել են եւ ուղարկվել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի պարզվի, թե արդյոք նշված հրազենները օրինական են, թե ոչ, եւ այն օգտագործվել է այսօր՝ կեսգիշերին, Գորիսում հնչած կրակոցների ժամանակ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը գտնվում է գունատ ու վախեցած վիճակում, քանի որ ըստ գորիսեցիների, այս անգամ դժվար հաջողվի նրան ջրից չոր դուրս գալ, ինչքան էլ նրա հարազատներն ու մտերիմները հայտարարեն, թե մարզպետը կերուխումի ժամանակ է միայն եղել, իսկ կրակոցների ժամանակ ներկա չի եղել։ Գ. Շամշյանը հայտնում է նաե, որ Ոստիկանությունը առգրավել է մարզպետի տան դիմաց տեղադրված տեսախցիկների տեսագրությունը։ Ոստիկանները եւ շարքային գորիսեցիները կարծում են, որ մարզպետի կողմից բեմականացված շոու է այն, որ երբ ոստիկանները ժամանել են նրա տան մոտ, նա մի քանի րոպե անց դուրս է եկել տանից եւ հայտնի ֆիլմի՝ «01 99»-ի ֆիլմի հերոս Գարսևանի օրինակով, հայտնել է, թե «էս ինչ հաշիվ ա»։
Մեծ թվով գորիսեցիներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ Սյունիքի մարզում վախի մթնոլորտը կվերանա, և հույս ունեն, որ մարզպետը պատասխանատվության կենթարկվի կատարած հանցագործությունների համար։ Արդեն կան նաեւ ձերբակալվածներ, եւ եթե քննությամբ ապացուցվի նրանց մեղքը, ապա դիմելու են դատարան, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը։ Մոտակա ժամերի ընթացքում նախապատրասված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն Պաշտպանության նախարարության քննչական վարչություն։
Կարդացեք նաև
Մինչև այս պահը Գորիսում են գտնվում ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լորիկ Սաֆարյանը։
Խեղճ մարդ…Հատուկ շնորհակալություն Գագիկ Շամշյանին, որ մեզ հասցրեց մարզպետի` հոգեկան ծանր ապրումների մասին լուրը…
Խայտառակություն, (քաղաքական) այլասերվածություն:
Երիտ-հայերի վերածված ՀՀԿ-ից ԳԱՐՇԵԼԻ հոտ է գալիս: Երիտ-հայերի վերածված ՀՀԿ-ն ոչնչացնում է իսկական,անկախ,արդար Հայի/Սյունեցու տեսակը:
Այս «ոչ հանցագործ» ‘մարզպետը’: Էս «նժդեհական» ՀՀԿ-ականը կործանել-կրծել է Սյունիքը: Այս «մարտական խաչի» «մեդալակիրը» Սյունիքի գլխին ԱՄԵՆԱՄԵԾ պատուհասն է դարձել:Այս ՉԸՆՏՐՎԱԾ անձը: Նժդեհի անունը պղծող «նժդեհական»: Դավիթ-Բեկի անունը պղծող «Դավիթ-Բեկի ուխտակից»: Էս մարդը պիտի փտի բանտում:
Չեմ հավատում «անկախ» ոստիկանության ասածներին. տրամաբանական չէ: ՀԵՆՑ դրա տան ՄԵՋ է կատարվել հանցագործությունը (կամ գոնե մի կարևոր մասը): Թող տեսախցիկների նկարածը ՀՐԱՊԱՐԱԿԵՆ հանրությանը:
ՀՀԿ-ից/լիսկաներից ազատագրման հայ գաղտնի բանա՞կ: