Այսօր լուսադեմին Կապանով անցնող մայրուղու Գործարանային փողոցի հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է 22-ամյա Կ.Ղ.-ն: Ինչպես տեղեկացանք Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունից՝ դեպքի վերաբերյալ կանչ գրանցել են լուսադեմին ժամը 5:17-ին, շտապ օգնության մեքենայով իրենց մոտ տեղափոխել են միայն մահացածի դին, այլ անձանց հիվանդանոց չեն տեղափոխել:
Մեքենայի ուղեւորներից մեկի խմածությունն է ստուգվել, խմածություն չի արձանագրվել: Տվյալ անձնավորության անունը մեզ այդպես էլ շտապ օգնության ծառայությունից չտրամադրեցին, նշելով, որ իրենց մոտ վերջինիս անունը չկա, ոստիկանությունից կարող ենք ձեռքբերել: Սակայն Կապանի ոստիկանության բաժնից մշտապես հրաժարվում են որեւէ տեղեկատվություն տալ եւ այս անգամ ինֆորմացիա ստանալու անիմաստ փորձ այլեւս չարեցինք:
Մեր ունեցած տեղեկություններով՝ շրջված մեքենայում 4 երիտասարդ է եղել, այդ թվում նաեւ մեքենայի տերը: Իսկ ավտոմեքենան, ինչպես պարզվեց, պատկանում է Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի որդուն: Վերջինիս ոչինչ չի եղել, ընդամենը հետազոտվել է Կապանի բժշկական կենտրոնում եւ հիվանդանոցում պահելու անհրաժեշտություն չի եղել: Ենթադրվում է, որ մեքենան շատ մեծ արագությամբ էր ընթանում, ինչն էլ ավտովթարի պատճառ է հանդիսացել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայաստանի ԼՐԻՎ անկառավարելի դարձած ճան. երթևեկության հերթական,ամենօրյա,«սովորական» զոհը:
2-րդ/3-րդ ձեռ մեքենաներ,քանդված ճանապարհներ, գնված պռավաներ ու «անկաշառակեր» ճան.ոստիկաններ:
Կապանի «նժդեհական» զինկոմը: