Ռուս հայտնի գործարար, անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբի ղեկավար Ռոման Աբրամովիչը` Նյու Յորքում գտնվող Nello’s ռեստորանում հանդիպելով իր գործընկերների հետ, ընդամենը 1 ժամ 18 րոպեի ընթացքում կատարել է 47.221,09 ԱՄՆ դոլարի պատվեր: Պատվերի մեջ են ներառվել երկու շիշ Chateau Petrus տեսակի, երեք շիշ La Tache Romanee Conti pinot noir տեսակի գինիներ, և Cristal rose տեսակի երկու շիշ շամպայն` յուրաքանչյուրը $5000: Միայն խմիչքի վրա ընդհանուր ծախսվել է շուրջ $35 000: