Մինսկի «Սպորտի պալատում» մեկնարկել է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:
Հայաստանի վեց ներկայացուցիչներից վիճակահանությամբ երեկ պայքարի մեջ ներգրավվել էր միայն 64 կգ քաշային Արա Պուլուզյանը (նկարում՝ կարմիր մարզազգեստով), որի մրցակիցը ռինգի տերերից Ռուստամ Օդինաեւն էր: Բելառուսցիները շատ մեծ հույսեր էին կապում իրենց մարզիկի հետ՝ նրան համարելով այս դիմակայության ֆավորիտ: Սակայն հայ բռնցքամարտիկն ի չիք դարձրեց նրանց երազանքը, եւ պայքարի ավարտին բոլոր մրցավարները հաղթանակը շնորհեցին Պուլուզյանին:
Վաղը՝ հաջորդ շրջանում, հայ բռնցքամարտիկն ուժեերը չափելու մոլդովացի Դմիտրի Գալագոտի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ