ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել է մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Գորիսում կազմակերպված «կերուխումին», որից հետո տեղի են ունեցել կրակոցները:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը հայտնել է, որ իրենք պարզապես աշխատանքային այցով են եղել Սյունիքում: «Իմ կարծիքով տեղի է ունենում հերթական, այսպես ասած, կեղտոտ խաղեր, ինչ-որ մարդիկ փորձում են կրկին շահարկել Արցախի եւ Արցախի նախագահի անունը, նախ ասեմ, որ մենք աշխատանքային այցով էինք գտնվում Սյունիքի մարզում: Այցելել ենք մի շարք քաղաքներ, եղել ենք Քաջարանում, ապա՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, այսինքն փորձի փոխանակում է եղել, եւ մեզ համար կարեւոր էր լինել Հայաստանի առաջատար գործարաններից մեկում: Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ապա այցելել է Գարեգին Նժդեհի արձանին, ծաղիկներ դրել եւ հեռացել»,- ասել է Բակո Սահակյանի մամլո խոսնակը:
Հարցին, թե ԼՂՀ նախագահի պատվին ճաշկերույթ չի կազմակերպվել, Դավիթ Բաբայանը նշել է. «Մի փոքր ճաշի ենք մասնակցել, զուտ աշխատանքային այց է եղել, եւ, բնական է, որ մի փոքր, այսպես ասած, իրար հաջողություն ենք մաղթել, ուղղակի պետք է ասեմ, որ դրանով որոշ մարդիկ անձնական կամ ինչ-որ ուրիշ խնդիրներ են լուծում՝ մեկ անգամ եւս վտանգելով ազգային պետականությունը»:
Վայ էս ինչ վտանգվել ա վտանգվել ազգայինյ պետականությունը:
Դե կերել-խմել հարբել եք – տենց էլ ասեք էլի, էլ ինչ պետականություն, ինչ մետականություն:
Ինչպես ասում են — Хватит лапшу вешать на уши.
Փաստը մնում է փաստ :հայը հայի արյուն ե թափում:թուրքերը դրան են սպասում արդեն 98 տարի:
Գիտենք թե ձեր ճաշերը ինչքան «փոքր» են լինում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան,թե՞ ՀՀԿ-ի Արցախի շտաբի պետ Բակո Սահակյան:
Ղարաբաղը դարձրել են 2-րդ Սյունիք. մի քանի հանքային բարոններով միլիոններ են շփում: Այդքան ազատամարտիկներ իրենց կյանքը չտվեցին,որ 10-20 ընտանիք միլիոնատեր դառնա:
Շատ երկար չէ, մի փոքր էլ համբերեք, ու Արցախից նույնպես ՀՀԿ-ի հետքն էլ չի մնա, շուտով ՀՀ-ում մեծ քաղաքական լվացք կսկսվի և ՀՀԿ-ի երգը կերգվի: Իհարկե, մեծ թվով հայ ազատամարտիկները չզոհվեցին, որպեսզի մի քանի ստահակներ անարգել փորները տռզացնեն մեծամասնության հաշվին: