Ինչպես Գորիսից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ից Գորիսի ոստիկանությունում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (առավել հայտնի է Լիսկա մականունով):
Նա այս պահին ոստիկանությունում բացատրություն է տալիս այսօր իր տան մոտ հնչած կրակոցների և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր հետ զրույցում մարզպետը հրաժարվեց կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնել՝ պատճառաբանելով, թե «լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»:
Ֆոտոլրագրողը հայտնում նաև, որ մի խումբ գորիսեցիներ պատմում էին, որ սպանվածի եղբայր, միջադեպի ժամանակ հրազենից վիրավորված Արտակ Բուդաղյանի հրամանատության տակ եղած զորամասը ճանաչվել է 2012 թվականի լավագույն զորամաս:
Էս «ոչ հանցագործ» ‘մարզպետը’:
Էս «նժդեհական» ՀՀԿ-ականները կերել-կրծել են Սյունիքը:
ԹՈՒՐՔԸ ԿՅԱՆՔՈՒՄ ԸՏԵՆՑ ԲԱՆ ՉԵՐ ԱՍԻ ԹՈՒՐՔԻՆ
սա էլ կանցնի, կգնա ինչպես մյուս բոլոր սպանությունները, և հանցագործները նորից ջրից չոր դուրս կգան ինչպես միշտ. և քանի դեռ այս հանցագործ իշխանությունը կա, նման բաները դեռ կշարունակվեն.
գիտեք ամենա վատը որն է, որ շատ հնարավոր է իսկապես կռիվը հրահրած լինեն եղբայրները ու հարձակված լիսկայի տան վրա, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք չեն ահազանգել ոստիկանություն ու իրենքել փոխադարձ կրակ են բացել, սա խոսում է նաև նրա մասին որ մեր երկրում անգամ իշխանաորները ,,շան,, տեղ չեն դնում ոստիկանությանը….ամեն մեկն իր համար հաշվեհարդարի հրոսակախումբ է պահում….
ասում են ստի տունը պաժառ է ընկնում ոչ մեկ չի հավատում…էսպիսին է լինելու լիսկայանմանակների վերջը….
Այսպիսի արտահայտություն անողը, անցյալում մի քանի ծեծի ու սպանությունների հեղինակը, ամբողջ Սյունիքը ահ ու սարսափի մեջ պահող մարզպետը գոնե պետք է պաշտոնանկ արվի, եթե իհարկե վերևների աջակցությունը չունի: Բայց ինչպես տեսնում ենք լավ էլ ունի: