Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դոպինգի դեմ պայքարում կարող է օգնել մյուս երկրներին

Հունիս 02,2013 13:38

Երեւանում Արեւելյան Եվրոպայի տարածքային կազմակերպության գագաթնաժողովի օրակարգային հարցերն են՝ առաջիկա տարիների աշխատանքային ծրագիրը, Տարածքային հակադոպինգային կազմակերպության նախագահի հաշվետվությունը, այն երկրների հարցի քննարկումը, որոնք վերջին տարիներին շատ վատ են մասնակցում կազմակերպության աշխատանքներին: Կարեւորագույն օրակարգային հարցերից է նաեւ այն, որ Հակադոպինգային համաշխարհային գործակալությունն այս տարի իր կազմակերպության անդամ երկրներին օգնություն է ցուցաբերելու՝ տասը դոպինգ ստուգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելով: Ընդ որում, ստուգվող մարզիկներին ընտրելու են իրենք՝ երկրները:
ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի վարիչ Արեգ Հովհաննիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեւանյան գագաթնաժողովում զեկույցով հանդես է գալու նաեւ Հայաստանի կազմակերպությունը: «Մենք միակն ենք տարածաշրջանում, որ լիովին համապատասխանում ենք Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության պահանջներին: Մենք ցանկանում ենք մեր աշխատանքային փորձը ներկայացնել մյուս երկրներին եւ պայմանագրեր կնքել հնարավոր օգնության մասին, որպեսզի նրանք էլ կարողանան համապատասխան արտոնագրեր ստանալ», – ասաց Ա.Հովhաննիսյանը:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930