Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը ապտակել է սպանվածին

Հունիս 02,2013 13:14

Տեղեկացրել ենք, որ այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է shamshyan.com-ին , որ 1 հոգի մահացել է , իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ըստ ֆոտոլրագրողի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Մի խումբ գորիսեցիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ Սդղի լճում «կերուխումի» ժամանակ, որին ներկա է եղել նաեւ մարզպետ Ս. Խաչատրյանը, ինչ որ հարցի շուրջ թեժ խոսակցություն է տեղի ունեցել նրա եւ քաղաքապետի նախկին թեկնածուի միջեւ, որի ժամանակ մարզպետը ապտակել է նրան, ով այդ մասին հայտնել է եղբորը, որից հետո էլ զարգացումները այլ ընթացք են ունեցել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներն արդեն տեղափոխվել եւ ընդունվել են Էրեբունի բժշկական կենտրոն և այս պահին նրանց է այցելել արդեն զինդատախազ Գևորգ Կոստանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. sergik says:

    վարդանիկ, լիցկա, նեմեց ….էսա մեր իրականությունը պրն Սարգսյան

  2. sergik says:

    էն որ, շրջանառության մեջ է դրվել, ,,տան մոտ,, , ոչ թե ,,տան բակում,, արդեն հասկանալի է, որ էս անգամել է լիցկան չոր դուրս գալու ջրից….

  3. Կարո Մելիքյան says:

    Մեր իշխանությունները ,՝ինչ որ բրդել են – այն ել խրդելու էն…

  4. Փիրուզ says:

    Դեպի շաաաաաաաատ ապահով Հայաստան…

  5. ALEX says:

    Իրար սպանելով կարող է պակասեն ուրիշ ելք չկա:

  6. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նժդեհի անունը պղծող հանցագործ: Սյունիքի թշնամի:

  7. հոգեբան says:

    պարոն նախագահ, երբ հատուկ քննչականի պետին փոխեցիր, ասացիք, դժվար է, երբ խնդրի առաջ է կանգնեցնում բարեկամդ, ընկերդ, մտերիմդ։ Ով չի կարող աշխատել նման դեպքում, ուրեմն պետք է հրաժարական տա։ Այժմ Դուք եք այդ խնդրի առաջ՝ կամ առաջ, դեպի հանցագործներից ապահով երկիր, կամ ետ՝ դեպի հրաժարական… Ինքներդ ապացուցեք Ձեր իսկ ասածի ճշմարտությունը։ Ձեր այդ քայլով կփրկեք Սյունիքն ու ամբողջ Հայաստանը։ Իսկը պատեհ ժամանակն է շրջել անիվն ու վեր բարձրացնել երկրի նախագահի վարկանիշը։ Հավատացած եղեք, ժողովուրդը կլինի Ձեզ հետ և Ձեր կողքին։

  8. ՀՄ says:

    Միամիտ մի եղեք նրանք չեն պակասելու, նրանք պակասեցնելու են մեզ, ու դատարկ հողը մատուցեն թուրքին:

  9. Nelli says:

    եթե նույնիսկ բանը հասել է նրան, որ վեճ է եղել կամ նույնիսկ ապտակել է (միգուցէ ոչ առաջին անգամ) պիտի զենք զինամթերքով հարձակվեին? Որ մեկտ չեք կռվի ժամանակ դիմացինին ապտակում, խփում? Որ մեկ չեք կռիվ անում? Դրանից հետո պիտի հակառակ կողմը զենքերը վերցնեն հասնեն ձեր տուն?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930