«Անի Պլազա» հյուրանոցում այսօր աշխատանքն սկսեց Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության (EERADO) գագաթնաժողովը:
Սա երկրորդ անգամն է, որ նման հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչները հավաքվում են Հայաստանում: Առաջին անգամ նրանք կրկին ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ այստեղ էին 2010 թվականին:
Երեւան են ժամանել նաեւ Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության չորս ներկայացուցիչներ, որոնց մեջ են Եվրոպական մասնաճյուղի տնօրեն Ֆրեդերիկ Դոնզեն եւ բոլոր տարածքային հակադոպինգային կազմակերպությունների ղեկավար Թոմ Մեյը:
Ողջունելով հյուրերին՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք՝ հատուկ նշելով, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միշտ է առաջնային է համարում պայքարը «դոպինգ» կոչվող չարիքի դեմ եւ կողմ է սպորտում արդար մրցակցությանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ