Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս սկսել նոր հարաբերությունններ բաժանումից հետո

Հունիս 02,2013 12:43

Հիասթափությունը, սթրեսը մեծ ազդեցություն են թողնում մարդու հոգեբանության վրա, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ բաժանումից հետո նա երկար ժամանակ չցանկանա փոփոխություններ կատարել և գտնել զուգընկեր: Ռուսական www.ostrovlubvi.com կանանց ամսագիրը հոդված է հրապարակել այս թեմայով, որտեղ կանանց առաջարկվում է խորհուրդներ «Ճգնաժամից» դուրս գալու և նոր կյանք սկսելու համար: Առանձնացրել ենք հետևյալը.
. Թարմացեք: Շատերն իրենց նախկին զուգընկերներին մոռանալու համար սկսում են զբաղվել զանազան աշխատանքներով՝ հատկապես տնային գործերով և մոռանում են հետևել իրենց արտաքինին: Վերադարձրեք Ձեր սեքսուալությունը . նոր սանրվածք արեք, գնումներ կատարեք և հարստացրեք Ձեր զգեստապահարանը:
.Բոլորին հայտարարեք, որ Դուք միայնակ եք: Հնարավոր է՝ նրանք ճանաչում են հարմար թեկնածուների:
.Բաժանումից հետո մի կորցրեք Ձեր ինքնագնահատականը և մի վազեք առաջին տղամարդու ետևից, ով Ձեր հանդեպ անտարբեր չէ: Հիշեք՝ Ձեզ հարկավոր են կայուն հարաբերություններ: Հանդիպեք միմիայն նրա հետ, ում հետաքրքիր և լուրջ զրուցակից եք համարում:
. «Մոռացեք Ձեր նախկիներին». որևէ տղամարդու հետ ժամադրության ընթացքում չխոսեք նրանց մասին: Ձեր մտքում ևս մի փորձեք նրանց միջև համեմատություններ անցկացնել:
.Պետք չէ նյարդայնանալ: Առաջին ժամադրությունը տվյալ մարդու հետ քննություն չէ: Պարզապես մտածեք, որ եկել եք սուրճ ըմպելու:
22-ամյա Լիանայի խոսքով՝ առաջին հիասթափությունից հետո դժվար է մտածել նոր հարաբերությունների մասին, դա առավել դժվար է աղջիկների պարագայում. «Աղջիկը պիտի զգոն լինի, նրա նախկին ընկերների քանակը պիտի մինիմում լինի: Տղաները հաշվի չեն առնում, թե դու ինչու ես վիճել նախկին ընկերոջդ հետ, ինչ խանգարող հանգամանքներ կային և այլն, նա միայն մտածում է ՝ եթե դու ընկերություն ես արել 4 հոգու հետ, ուրեմն այստեղ ինչ-որ բան կա: Տղան չի ասում, թե նրանք լավը չեն եղել, այլ այն, որ մեղավորը դու ես եղել, ինչն էլ վանում է, որ փորձեն քեզ հետ հարաբերություններ սկսել»,-ասում է նա: 27-ամյա Էլիզան էլ պատմում է ՝ իրենից երկու տարի պահանջվեց, որ մոռանա նախկին ընկերոջը և նոր կյանք սկսի. «Ամենադժվարը հոգեբանական կողմն է, որ մարդ հաղթահարի վախը և չկասկածի դիմացիներին, որ հավատա, որ նույնը չի կրկնվելու: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու համար հարկավոր է որոշակի դադար, որպեսզի լավ մտածի և ձերբազատվի բարդույթներից, նաև հիշողությունը մի քիչ մթագնի: Ես սա ասում եմ իմ սեփական փորձից»: 20-ամյա Ռոզան էլ ասում է. «Եթե Ձեր սիրտն ազատ է, երկրպագուներն էլ ինքնին կշատանան, բայց անհրաժեշտ է լրջորեն մտածել, որպեսզի սխալներ չգործենք, որը կարող է ճակատագրական լինել»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930