Լրահոս
Օրվա լրահոսը

Վարձավճարների թանկացումը՝ արտագաղթի պատճառ. Մեկնաբանում են երիտասարդները

Հունիս 02,2013 12:33

Հայաստանի մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատութոյուններում նոր ուսումնական տարվանից ուսման վարձավճարները կբարձրացվեն: Ինչպես նշում է Հայաստանի ուսանողական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը՝
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 400 հազար ուսման վարձը կդառնա  600 հազար դրամ,
Կոմիտասի անվան Երևանի պետական կոսերվատորիայում վոկալ արվեստ, ակադեմիական, ժողովրդական, ջազային, էստրադային երգեցողություն մասնագիտությունների գծով ուսման վարձը կբարձրացվի 200 հազար դրամով, այսինքն նախկին 500 հազարի փոխարեն ուսանողը կվճարի 700 հազար դրամ։
Ըստ Սարգիս Ասատրյանցի՝  բարձրագույն կրթությունը բարիք է հասարակության համար: Պետք է ստեղծվի ֆոնդ, որտեղ բոլոր շահառուները, գործատուները, պետությունը, բուհերը, մասնավոր հատվածը, բարերարները գումարներ կներդնեն, որով էլ կնպաստեն անվճար բարձրագույն կրթությանը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
Ընդհանուր առմամբ, ուսման վարձը թանկացել է միջինը 15%-ով :
Իսկ ինչպե՞ս է այս ամենին արձագանքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա արդարացնում է ուսման վարձերի թանկացումը ասելով, որ այն կապված է կրթության որակի բարելավման հետ, ըստ նրա լավ և որակով կրթությունը չի կարող էժան լինել:
Քանի որ Հայաստանի Հանրապետությունում համատարած թանկացում է տիրում, փորձեցինք պարզել, թե ինչպես են այս ամենին վերաբերվում երիտասարդները և արդյո՞ք տեղյակ են հատկապես ուսման վարձերի թանկացումներից:
Արմանը, ով այս տարի պետք է ընդունվի Տնտեսագիտական համալսարան, իր վրդովմունքն է հայտնում՝ ասելով.
«Եթե այսպես շարունակվի, հնարավոր է ես էլ բռնեմ արտագաղթի ուղին: Մինչ քննությունները աշխատել եմ, որոշակի գումար եմ հավաքել, որպեսզի կարողանամ գոնե թեթևացնել ծնողներիս հոգսը, բայց այսպես շարունակել ուղղակի անհնար է, չգիտեմ մյուս կողմից էլ մտածում եմ, լավ կլինի, եթե բալերս չբավականացնեն, այդպես ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը, միանգամից փաստաթղթերս կվերցնեմ ու կմեկնեմ Հայաստանից»:
Արմանն ասում է, որ շատ է զրուցում իր ընկերների հետ այս թեմայով և միայն ինքը չէ, որ հույսերը կապում է արտերկիր մեկնելու հետ:
Ըստ նրա , եթե այսպես շարունակվի Հայաստանում անգամ մաքուր օդ շնչելը կդառնա վճարովի: Դե էլ մնում ենք էստեղ, որ ինչ անե՞նք, կես կատակ, կես լուրջ իր խոսքը եզրափակեց Արմանը:

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս ամենը արվում է,՝ հանուն ,, Դեպի ավելի Ապահով Հայաստանի,,

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930