Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարիա Շարապովան «Ռոլան Գարոսում» հավաքարարություն էլ է անում

Հունիս 02,2013 12:14

«Հագնված է փարիզյան ոճով» հայտնի արտահայտությունը «Ռոլան Գարոսի» մասնակից նորաձեւության գերաստղ թենիսիստների համար այս տարի կասկածելի երանգ է ստացել:

Նրանք եղանակային պայմանների թելադրանքով թանկարժեք «Շանելը», «Քրիստիան Դիորը», «Լուի Վուիտտոնը» փոխել են հուշանվերներ վաճառողներից գնած 5 եվրո արժողությամբ անձրեւանոցներով, տաք բաճկոններով ու ռետինե երկարաճիտ կոշիկներով:

Բացի սրանից, թենիսի աստղերը այլ հոգսեր էլ ունեն: Բանն այն է, որ ի տարբերություն մրցակցայինների, մարզումային կորտերում չկան սպասարկող անձնակազմեր: Եվ հատկապես թենիսիստուհիները ստիպված են սեփական ուժերով մաքրել իրենց «աշխատանքի վայրը»:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930