Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Google և Facebook. Նորությունները շաբաթվա կտրվածքով

Հունիս 02,2013 12:12

 

Չի եղել գրեթե ոչ մի շաբաթ, որ Google ընկերությունը նորույթներով հանդես չգա: Այս շաբաթ էլ հայտնել է, որ  Աֆրիկայում և Հարավային Ասիայում սկսում է անլար ցանցերի ենթակառուցվածքի մասշտաբային շինարարություն, որի ավարտին մոտ մեկ միլիարդ մարդու համար համացանցը հասանելի կլինի, այյս մասին գրել է Vesti-ն: Google-ը բանակցություններ է անցկացնում ՀԱՀ-ից Քենիա ընկած բոլոր աֆրիկյան պետությունների իշխանությունների հետ՝ ընկերության կողմից լիարժեք ֆինանսավորմամբ միջազգային ցանցի շինարարության թույտվության ձեռք բերելու համար:

Եվ իզուր չէ, որ ինտերնետային հսկան՝ Google-ը, դարձել է  ամենախոշոր մեդիա-կորպորացիան: Նման եզրակացության են եկել ZenithOptimedia գործակալության պատրաստած զեկույցի հեղինակները: Մեդիաակտիվներից Google-ի 2012-ի եկամուտները հետազոտողները գնահատել են 37.9 մլրդ դոլար, ինչը 39 տոկոսով գերազանցում է ԱՄՆ-ի խոշորագույն հեռուստահեռարձակող DirecTV խմբի ցուցանիշները: Անցած տարի այդ ընկերությունն առաջատար էր, իսկ Google-ը երկրորդ տեղում էր, այս մասին հայտնել է ria.ru-ն:

Gmail փոստային ծառայությունն այսուհետ ունի նոր, առավել հարմարավետ ինտերֆեյս: Այնտեղ շեշտը դրված է ստացված հաղորդագրությունների զամբյուղի պարունակության ավտոմատ դասավորման վրա, հայտնել է Vesti-ն: Ի հայտ են եկել առանձին հատվածներ հիմնական նամակների, առաջարկների ու զեղչերի մասին հաղորդագրությունների, սոցցանցերից ծանուցումների և այլ ծառայությունների համար:  Հարկ է նշել նաև, որ Google-ը չի ստիպում օգտատերերին սովորել նոր ինտերֆեյսին: Օգտատերերը կարող են անցում կատարել ավանդական տեսքի:

Facebook-ը իր նորություններով շաբաթվա ընթացքում հետ չի մնում Google-ից: Սոցցանցն արդյունավետ չի համարել նույնականացման և ռասիսիտական, հոմոֆոբիական և շովինիստական վիրավորանք պարունակող նյութերի հեռացման իր համակարգը: Ֆեմինիստների ճնշման ներքո սոցցանցը խոշոր գովազդատուներից զրկվել է, այս մասին գրել է The New York Times-ը: Facebook-ն ընդունել է իր «գրաքննության» համակարգի անարդյունավությունն այն բանից հետո, երբ ակտիվիստները պահանջել են սոցցանցից հեռացնել բոլոր նյութերը, որոնք կանանց նկատմամբ բռնության կիրառման վերաբերյալ արդարացում են պարունակում:

Facebook-ի նորամուծության շնորհիվ հայտնի մարդկանց էջերն այլևս ֆեյք չեն լինի: Սոցցանցը սկսել է ստուգել հանրահայտ մարդկանց էջերի իսկությունը, այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը: Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ ստուգման ենթակա են ականավոր հասարակական օգտատերերի (աստղեր, լրագրողներ, պետական ծառայողներ, գործարարներ և բրենդներ) ոչ մեծաթիվ օգտահաշիվներ: Այժմ օգտատերերը որոնում կատարելիս անվան աջ կողմում կտեսնեն կապույտ կլոր նշան՝ սպիտակ նշումով: Դա թույլ կտա տարբերակել պաշտոնական էջերը կեղծերից:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930