Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն (ֆոտոշարք)

Հունիս 02,2013 09:45

Այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ:

Ինչպես Գորիսից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է shamshyan.com-ին , 1 հոգի մահացել է , իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ըստ ֆոտոլրագրողի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիս են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խումբը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ: Գորիս են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի (6-րդ վարչության սպեցնազ) աշխատակիցները:

Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեան:

Գ. Շամշյանը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է: Ըստ ֆոտոլրագրողի՝ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կերուխումի» է եղել», որին ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը և չգիտես մտքներով ինչ է անցել, եղբոր հետ «կոկոները տաքացրած» և զինված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն և առանց խոսք ու զրիցի՝ հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում մարզպետի մորաքրոջ թոռը հրազենային վնասվածք է ստացել, իսկ քաղաքապետի թեկնածուն և նրա եղբայրը, չտիրապետելով իրենց, շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է, իսկ ՊՆ սպան հրազենային վնասվածք է ստացել:

Այդ պահին տանն են եղել նաև մարզպետի հարազատներից, ովքեր բարեբախտաբար չեն տուժել: Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ: Տարեց գորիսեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ եղբայրների կողմից սա առաջին դեպքը չի և երբ նրանց «կոկոները տաքացած» է լինում, հրազեններով սկսում են «գյումրվա տրնգի պարել»: Մարզպետ Ս. Խաչատրյանի հարևանի տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը և այդ կադրերը կօգնի քննչական մարմնին:

Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ: Ըստ տեղեկությունների՝ փաստի առթիվ քննությունը հնարավոր է վարի Հատուկ քննչական ծառայությունը:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝shamshyan.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Heno says:

    շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է

    ասա քո գրածից դու բան հասկանում ես, թե մարդկանց ես անհասկացողի տեղ դնում, այ….

  2. Աննա says:

    Զարմանում եմ…ոնց կարող եք էսքանը կեղցեք…բոլոր Գորիսեցիներն Էլ գիտեն ովա արել….ում եք ուզում խաբել…. մտացում էինք շամշյանը կգրի ճշմարտությունը…….բայց ……….

  3. sergik says:

    ըստ տարածված լուրերի էտ Ձեր գրած անկանոն կրակոցները, լավ էլ կանոնավոր է եղել ու երկկողմանի ու հիմա շեստոյը նստած սվաղումա գործը

  4. Maxim says:

    Ես գրածից հասկացա, որ երկու հարբած սկանդալիստ եղբայրներ հարձակվել են մեր անմեղ ու
    ազնիվ, արդար ու բարեպաշտ լիսկայի վրա, որպեսզի պախարակեն նրա բարի համբավը, որը
    բացի կնոջից, ուրիշ ոչ ոքի վրա ձեռք չի բարձրացնի: Իսկ կնոջ վրա ձեռք բարձրացնելը այսօր մեր
    երկրում խրախուսվում է շքանշաններով և այլ պարգևներով, որին և արժանացել է: Իսկ պարգև տվողը,՝ մեկ այլ լիսկա է, այնպես որ, կեցցե՝ լիսկայապետությունը:

  5. Goris says:

    Դեդեկտիվ են խաղում,,Աստված տա,մյուս եղբայրը կենդանի մնա ու եդ ժամանակ կասեն ով ինչով ու ումա կրակել :

  6. Արթուր says:

    Գորիսից հասած լուրերի, տեղի բավականին հարգարժան Բուդաղյան ընտանիքի զավակներից մեկը սպանվել է, մյուսը՝ ծանր վիրավոր է:
    Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է` Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականը և թիկնապահը:
    Ինչպես արդեն հաղորդվել է, հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ:
    Ի՞նչ է տեղի ունեցել. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, որն երեկ այցելել էր Սյունիք, «Սդղի լիճ» կոչվող օբյեկտում հյուրասիրությունից հետո, կեր ու խումը տեղափոխվել է Սուրիկ Խաչատրյանի տուն:
    Ճաշկերույթին, մեր ունեցած տեղեկությամբ, մասնակցել են նաև Բուդաղյան եղբայրները, որոնց և մարզպետի միջև եղած նախկին լարված հարաբերությունները, ըստ գորիսեցիների, կարծես թե վերջին շրջանում կարգավորվել էր և նրանք եղել են հյուրերի թվում:
    Սակայն մարզպետի տանը շարունակած քեֆը հարամվել է, երբ հյուրերն ու տանտերը, արդեն հարբած վիճակում, որոշել են իրենց հարաբերությունները կարգավորել բակում:
    Վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, որից հետո սպանված Ավո Բուդաղյանին տարել են և թողել Գորիսի հիվանդանոցի դիահերձարանի մոտ, մյուս եղբորը՝ ՊՆ սպա Արտակ Բուդաղյանին Գորիսի հիվանդանոցից տեղափոխել են Երևան: Երևան է բերվել նաև թեթև հրազենային վնասվածք ստացած մարզպետի մորաքրոջ թոռը՝ Լիսկայի թիկնապահը:
    Գորիսեցիները կարծում են, որ այս «խմորը դեռ շատ է ջուր վերցնելու», և այս միջադեպը հերթական վենդետայի հիմքն է դնելու բդեշխական Հայաստանում, որտեղ հանգիստ կարող են ցանկացած ինֆորմացիա մատուցել՝ ինչպես հարկավոր է վերևներին:

    https://www.armversion.am/2013/06/02/%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%A2%D5%B8%D6%80%D5%AF%D5%A1%D5%B6%D5%9D-%D5%BD%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5/

  7. Edward says:

    Մի բուռ ժողովուրդ էք մնասել իրար էք ուտում։Մի քանի կոպեկ էք թալանել դարել անձեռնամխելի։Արա ամոթա,մինչեվ երբ….

  8. Փիրուզ says:

    Տեղական իշխանիկները իրենց “տիրույթներում” կարող են ամեն ինչ անել, միայն թե ապահովեն կենտրոնի իշխանության անսասանությունը, որպեսզի վերջինս էլ կարողանա ապահովել իր կարգավիճակը` որպես դրածո: Սա է սխեման…

  9. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս «ոչ հանցագործ» ‘մարզպետը’:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930