Եվրոպալիա արվեստի միջազգային փառատոնի խորհուրդը մայիսի 23-ին որոշել է 2015թ. հյուրի կարգավիճակը տալ Թուրքիային: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:
2015թ. գարնանը թուրքական արվեստը մի քանի ամիս ուշադրության կենտրոնում կլինի:
Եվրոպալիա փառատոնի բյուջեն կազմում է 7 միլիոն եվրո, այն ֆինանսավորվում է խոշոր կորպորատիվ հովանավորների եւ Բելգիայի կառավարության կողմից: Փառատոնի կազմակերպչական կազմի մեջ են Բելգիայի ազգային բանկը, ինչպես նաեւ Եվրոխորհդարանը եւ Եվրոխորհուրդը, որոնք երկուսն էլ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ 1987 եւ 1998թթ. համապատասխանաբար:
Եվրոպալիա փառատոնը հիմնադրվել է 1969թ., Բրյուսելում: Այն անցկացվում է երկու տարին մեկ՝ հրավիրելով որեւէ երկրի՝ մշակութային ժառանգությունը ներկայացնելու:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ