Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ու լեհ քաղաքապետերի համաձայնագիր` Գյումրու ավագանու նորաբաց սրահում (ֆոտոշարք)

Հունիս 01,2013 23:01

Այսօր  Գյումրու ավագանու նիստերի նորաբաց , շքեղ սրահում  3 կետից բաղկացած  նախնական համաձայնագիր ստորագրվեց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի  եւ  Լեհաստանի 11-րդ քաղաքի` Բելաստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկու միջեւ: Սամվել Բալասանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետարանի նոր վերանորոգված մասը` 540 մետր տարածքն իր  առանձնասենյակներով, այդ թվում նաեւ ավագանու անդամների  համար նախատեսված  սրահը քաղաքապետարանի բյուջեի վրա 31 միլիոն 500 հազար դրամ է նստել:

«Եթե հասցրեցինք, ճիշտ, լավ, հավաքագրում եղավ, նիստերի դահլիճի կառուցումը նույնպես կսկսենք,  ուղղակի այնտեղ Մինաս Ավետիսյանի նկարների հետ կապված խնդիր ունենք: Հիմա 3-րդ մասը պետք է վերանորոգենք: Եթե չկարողացանք հասցնել, էնտեղ էլ կսկսենք , որպեսզի նորմալ նիստերի դահլիճ ունենանք, կարողանանաք աշխատել, ամոթ է, իմ կաբինետում ենք ավագանու նիստեր  անցկացնում, գոնե հիմա  ինչ-որ տեղ մի բանի կնմանվի, այստեղ աշխատանքային ռիթմը կսկսվի», ասաց քաղաքապետը: Քանի որ պարոն Բալասանյանը  հերթով թվարկեց, թե քաղաքապետարանի նոր թեւի վրա բացված կաբինետներում որ բաժնի պետերն են աշխատելու, լրագրողներից  մեկը կարծիք հայտնեց, թե  քաղաքապետարանի բաժնի պետերը շատ են երիտասարդացել, սակայն դա կառույցի  աշխատանքի որակի վրա` դրական իմաստով, չի ազդել:

Սամվել Բալասանյանը չհամաձայնեց լրագրողի հնչեցրած գնահատականի հետ` շեշտելով, որ իր մոտ մասնագետներ են աշխատում: Սակայն քաղաքապետարանի արարողակարգի բաժնում  աշխատող որոշ նորաթուխ կադրեր   իրենց պահվածքով ուղղակիորեն խայտառակում են Սամվել Բալասանյանին, ստվերում են քաղաքապետի` լրագրողների հետ  քաղաքակիրթ ու թափանցիկ աշխատելու ձգտումը… Նրանից մի քանիսը ամեն անգամ իրենց  իրավունք են վերապահում  անտեղի դիտողություններ անել քաղաքապետարան մտնող լրագրողներին, օրինակ`հրահանգում են  կամաց շարժվի, էստեղ մի նստի եւ այլն… Այնպես որ  կարծում ենք պարոն Բալասանյանը կադրերի հարցում դեռ շատ  մեծ անելիք ունի:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930