Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 13:30-ի սահմաններում, Աշոցքի տարածաշրջանի Տավշուտ գյուղի հանդամասում, կայծակի հետևանքով սատկել են 2 տասնյակից ավելի մանր եղջերավոր անասուններ, որոնք պատկանում էին տեղի գյուղացիներին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, shamshyan.com-ին հայտնել է, որ գյուղ են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր փորձագետի և գյուղապետի գլխավորությամբ գնահատում են հասցված վնասը: