Հայկական այբուբենից տասը սեւ տառ են դաջած Ռազմիկ Չաքմաքյանի ձախ բազկին. կարդացվում է վերածնունդ: Իսկ դրա տակ դաջած է Ծիծեռնակաբերդը: Գրում է«Արմենիա Ուիքլի» թերթը՝ անդրադառնալով սփյուռքահայերի «Փյունիք» երաժշտական խմբին:
Խումբը հիմնել են Չաքմաքյանն ու իր մանկության երկու ընկեր՝ Սեւակ Թիթիզյանը եւ Սեւակ Հարությունյանը: Նրանք կատարում են հայ երաժիշտների գործերից՝ Հարութ Փամբուկչյանի հայրենասիրական երգերից, մինչեւ Թաթայի խնջույքի երգերը:
Խումբն իր առաջին քայլերը սկսել է 2006թ. Տորոնտոյի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցուց, որտեղ խմբի անդամները հավաքվում էին փորձեր անելու:
25-ամյա Հարությունյանը նվագում է ստեղնաշարային գործիքների վրա, 23-ամյա Չաքմաքյանը 10 տարեկանից նվագում է հարվածայինների վրա ու արդեն երկար տարիներ է դհոլ է նվագում, իսկ 25-ամյա Թիթիզյանը, որը խմբի մեներգիչն է, նվագում է եւ՛ դաշնամուրի, եւ՛ հարվածային գործիքների վրա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ