Բրազիլիայում 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված «ՖԻՖԱ»-ի հաղորդաշարը, անդրադառնալով աշխարհի տարբեր ծայրերում ֆուտբոլ խաղացող բրազիլացիներին, կանգ է առել Հայաստանում եւ զրուցել «Միկա» ակումբի ֆուտբոլիստ Ալեքս Էնրիկե դա Սիլվայի հետ:
Հանրապետության հրապարակում նկարահանած հարցազրույցում Դա Սիլվան խոսում է իր կենսագրությունից, աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի հեռանկարներից, իր կուռքից՝ բրազիլացի ֆուտբոլիս Ռոմարիոյից եւ թե ինչպես արգենտինացի ֆուտբոլիստ Կանիջայի Բրազիլիայի հավաքականին խփած գոլը իր մեջ արնթացրեց ֆուտբոլ խաղալու ցանկությունը:
Դա Սիլվան արդեն վեց տարի է Հայաստանում է: Նա ծնվել է Սաո Պաուլոյում, ֆուտբոլ խաղալ սկսել է բրազիլական «Բոտաֆոգո» ակումբում: Դա Սիլվան ասում է, որ Հայաստան տեղափոխվելը իր կարիերայի կարեւոր կետերից էր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ