Քիչ հետո Մինսկի «Սպորտի պալատում» կմեկնարկի սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Տասը քաշային կարգերում չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելու համար Բելառուսի մայրաքաղաքի ռինգ մտնելու են 36 երկրների շուրջ 300 բռնցքամարտիկներ: Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է վեց հոգով: Նրանք են. 46-49 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Դանիելյան, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 56 կգ՝ Արամ Ավագյան, 60 կգ՝ Հովհաննես Բաչկով, 64 կգ՝ Արա Պուլուզյան, 75 կգ՝ Արման Հովիկյան:
Վիճակահանությամբ այսօր մեր տղաներից ռինգ մտնելու է Արա Պուլուզյանը, որը մեկնարկային մենամարտում հանդիպելու է ռինգի տերերից Ռուստամ Աձինաեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ