Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը փայտե խաղալիքներով սովետական մանկություն է ունեցել

Հունիս 01,2013 19:56

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  այցելեց  մանկապարտեզներ, տիկնիկային թատրոն, Գյումրու ծննդատուն ու  նվերներ բաժանեց որոշ երեխաների:

Aravot.am-ը քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ մանկություն է ունեցել  պարոն Բալասանյանը. «Իմ մանկությունը անհամեմատելի է էսօրվա երեխաների մանկության հետ, կյանքը առաջ  է գնացել, զարգացել է, էն ժամանակ նախակրթարաններ երբ մտնում էիր, ճիշտն ասած խաղալիքները փայտից էին` կլոր, տարբեր գույների, էդ էր, ուրիշ բան չկար: Հիմա, որ մտնում ու տեսնում ես  աշխարհի առաջընթացը, բնականաբար Գյումրին նույնպես օգտվում է  էդ ամեն ինչից, հիանում ես, որովհետեւ էսօր նաեւ երեխան է  շատ հետաքրքիր  զարգացման պրոցեսի մեջ, ինքը վերցնում է  I-Phone հեռախոսը ու սկսում է ինչ-որ խաղեր խաղալ: Հանձինս իմ թոռներիս, որ տեսնում եմ, շատ հետաքրքիր է էս ամեն ինչը, եւ երբ որ տեսնում ես էդ ամեն  ինչը եւ տարբեր ընտանիքների երեխաներ նմանատիպ պատմություններ են պատմում, ասում ես բնականաբար անհամեմատելի  է մեր մանկության հետ: Բայց մենք լավ մանկություն ենք ունեցել, դե սովետական երկրի  մանկություն ենք ունեցել, լրիվ կենտրոնացված համակարգ է եղել, նախակրթարանները լրիվ ուրիշ մակարդակի վրա էին: Էսօր չգիտեմ վճարով են, էն ժամանակ նման բաներ չկար»:

Սամվել  Բալասանյանը  նաեւ ասաց, որ բնավորությամբ շատ հանգիստ երեխա է եղել, կոնֆիլկտային չի եղել, միշտ հաշտեցրել է: «Բայց երբ պետք է եղել, ինչպես ասում են` արժանապատվությունս միշտ բարձր եմ դասել, թեկուզեւ մանուկ ժամանակ  մարդը պետք է կարողանա իրեն պաշտպանել»,- ասաց քաղաքապետը:  Aravot.am-ը նրան  հարցրեց, թե կգա՞ այն երանելի ժամանակը, երբ Գյումրու ավագանին էլ Երեւանի ավագանու պես  մանկապարտեզները անվճար դարձնելու  որոշում կկայացնի:  Ըստ քաղաքապետի, դա այդքան էլ մեծ գումար չի պահանջում, բայց կախված կլինի բյուջեի հավաքագրումից: Իսկ սոցիալապես անպահով ընտանիքներից արդեն իսկ կան  անվճար նախակրթարաններ հաճախող երեխաներ:

Լրագրողներից մեկն էլ նեղվեց, թե ինչո՞ւ երեխաներին նվիրված այս թանկարժեք օրը անվճար չեն Գյումրու  այգիները, երբ Երեւանի գրեթե բոլոր այգիներ, օրինակ ասենք կենդանաբանական այգին անգամ անվճար է: «Ճիշտն ասած, մեր ո՞ր այգուց պիտի օգտվեն երեխաները, ուզում եմ հասկանալ, մենք իշխանության գալով `պիտի կարողանանք  նաեւ այդ այգիները վերականգնել, հավուր պաշտաճի տեսքի բերել, չգիտեմ Խաղաղության օղակի այգին, թեկուզեւ Գորկի այգին, փորձենք էլի: Հիմա  հնարավոր չէ Գյումրիում ամեն ինչ վերականգնել, հրապարակներ, փողոցներ , հերթով անելու ենք:  Էսօր մենք մեր հերթին  փորձեցինք, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները ավագանու անդամների հետ գնացինք նախակրթարաններ, զվարճացրեցինք, նաեւ կենտրոնական  հրապարակի ասֆալտաապատումը վերջացրեցինք: Ժողովուրդը հավաքվել է, ուրախացել է, նաեւ  ֆանտաններն են  աշխատում, դե լավ է   էլի,  կյանքը ոնց որ թե փոխվում է»,- ասաց մեծահարուստ պարոն Բալասանյանը` իհարկե հենց այդ պահին մոռանալով, որ Գյումրիում դեռ փտած տնակների մեջ սերունդ է մեծանում, մեծամասամբ   սոված ու ոտաբոբիկ …

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս. says:

    Բալասանյանը ինչ գիտե արժանապատվությունը ինչ է, մոռացել է վայտե, օր Կայարանի թաղամասում կալյասկի վրա նստած ինվալիդ մարդուն ինչղ էր հրել-գցել կալյասկի վրից, վորտև էդ մարդը իրա թանին թթու սած մարդու բարեկամն էր:Ու էդ կարգի մարդը կրնա էսօր բարի մարդ խաղա?տո ամօթ է , ամոթ, դերասանությունից էն կողմ բան չկա ըդոր մեջ, մեկ էլ այ ըդպես անօգնականներին վրա դոդ ուժը բանցնելը

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930