Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երազանքների քաղաք»-ը Հյուսիսային պողոտայում (Ֆոտոշարք)

Հունիս 01,2013 20:26

Հյուսիսային պողոտան երբեք այսքան մանկաշատ չէր եղել: Միանգամից կարելի էր կռահել, որ այսօր հունիսի մեկն է`Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հյուսիսային պողոտայում անցկացվում էր «Երազանքների քաղաք»  խորագրով միջոցառում-փառատոնը, որը կազմակերպված էր ՀՀ Սփյուռքի նախարարության և GMG մեդիա գրուպ ընկերության նախաձեռնությամբ: Պաշտոնական բացումը իրականացրեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր խոսքում երեխաներին ցանկացավ անհոգ մանկություն և ասաց, որ ամենագլխավոր բանը, որ պետք է ծնողները անեն, դա փոքրիկներին խաղաղ երկինք պարգևելն է , որպեսզի երեխաները կարողանան լավ սովորել և լավ մարդ դառնան: Միջոցառման շրջանակներում անցկացվեցին կրկեսային, տիկնիկային ներկայացումներ, ազգային, ժողովրդական երգ-երաժշտություն, պար և այլ մշակութային և սպորտային ծրագրեր: Ելույթ ունեցան նաև սիրիահայ դպրոցական երեխաները: Փառատոնին մասնակցում էին մանկական մի շարք ոլորտներ ներկայացնող ընկերություններ, որոնք հետաքրքիր անակնկալներ էին պատրաստել երեխաների համար: Ամենահետաքրքիրը  «ցանկությունների» արկղն էր, ուր փոքրիկնեը իրենց երազանքների ու ցանկությունների մասին պատմող գրություններ էին գցում :

PrevPhoto
NextPhoto

 

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930