1987 թ.-ի ապրիլի 15-ին ԱՄՆ-ում պաշտոնապես անհետացավ շուրջ 7 միլիոն երեխա: Բանն այն է, որ ընդունված նոր օրենքի համաձայն, յուրաքանչյուր ընտանիք պարտավորվեց փաստաթղթերով ներկայացնել և գրանցել երեխաներին: Մինչ այդ, բնակիչները կարող էին իրենց երեխաներին ներկայացնել իբրև խնամակալության տակ ներգրաված անձանց, ինչը հնարավորություն էր տալիս այդ ընտանիքներին վճարել համեմատաբար ավելի քիչ հարկեր:
Ամերիկացի հոգեբան Մ. Բորնշտեյնի հետազոտությունները ցույց են տվել, որ որքան ավելի շատ նոր ինֆորմացիա են ստանում 2-4 ամսական երեխաները` նոր խաղալիքներ, նկարներ և այլն, այնքան ավելի արագ է ընթանում նրանց մտավոր զարգացումը:
Անգլիայի թագավոր Հենրիխ VI-րդը գահակալության է եկել 1422թ.-ին: Այդ ժամանակ նա ընդամենը 9 ամսական էր:
Կարդացեք նաև
Կորեայում երեխաների ծնուննդը գրանցում են այն ժամանակ, երբ մայրը հղիանում է:
17-րդ դարում Լյուդովիկ XIV-ը, որոշելով իր երեխայի դաստիարակության հիմքում դնել ընթերցանությունը, հրամայեց կառուցել հունահռոմեական ոճի հսկայական գրադարան: Սակայն կառուցման գործընթացն ու գրքերի մեծաթիվ քանակը խանգարեցին թագավորի մտադրության իրականացմանը, քանի որ երբ գրադարանը եկավ վերջնական տեսքի Լյուդովիկ XIV-ի որդին արդեն 28 տարեկան էր:
Անդրանիկ Ջալալյան