Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊ-ն նոր չարաշահումներ է բացահայտել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինաշխատանքներում

Հունիս 01,2013 18:25

ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ)  նախագահ Իշխան Զաքարյանն այսօր հրապարակեց  Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում բացահայտած աղաղակող խախտումները:

Ծրագիրն իրականացնող  «Իզոլյուքս Կորսան» կազմակերպությունն ու տեխնիկական աշխատանքները վերահսկող ֆրանսիական «Սաֆեշ» եւ «Էպտիա» կազմակերպությունները, պարոն Զաքարյանի խոսքերով,  չեն կատարել իրենց լիազորությունները:

«Ճանապարհի այն հատվածը, որտեղ գրունտը պետք է չանցներ  երեք սանտիմետրը, այլ պետք է պնդացվեր ու շարունակվեր շինարարությունը, չի արվել, խայտառակ վատ աշխատանք է տարվել: Շինարարության ձեւը, որ ընտրել են, խայտառակություն է, քարի կույտեր են նախատեսված երեք սանտիմետրի փոխարեն: Արձանագրել ենք, որ տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերությունը համաձայնագրի համաձայն չի կատարել իրեն վերապահված լիազորությունները: Ջրահեռացման վիճակը ահավոր է. Ջրահեռացում չեն արել, ջրագոյացում են իրականացրել»,-բացատրեց  պարոն Զաքարյանը:

Աշտարակի կամրջի վերակառուցման աշխատանքներին անդրադառնալով՝ ասաց, որ այստեղ էլ են խախտումներ արձանագրվել. «Տեսնում ենք անորակ աշխատանք: Այս պարագայում էլ որեւէ մասնագիտական ուսումնասիրություն չի իրականացվել, անզեն աչքով տեսնում ենք անորակ աշխատանք»:

Վերահսկիչ պալատը արձանագրված թերացումների մասին զեկուցել են ՀՀ նախագահին. «Արդյունքում ԾԻԳ տնօրենը ազատվել է աշխատանքից: Մեր պահանջով դադարեցվել է ամբողջ շինարարությունը, հատուկ մեքենաներ  ենք բերել, որ  նոր աշխատանք կատարվի»:

Պարոն Զաքարյանը հանդիպել է վերը նշված միջազգային կազմակերպությունների  անդամներին  ու թերացումների մասին նրանից տարբեր պատճառաբանություններ լսել: Մասնավորապես ասել են, թե վերահսկողություն իրականացնելու համար չունեն բավարար ուժեր «Հարց եմ դրել՝  ինչու վեց միլիոն դոլար շահած կազմակերպությունը չունի բավարար թվով հսկիչներ: Ըստ պայմանագրի պարտավոր են ապահովել շինհրապարակում ամենօրյա վերահսկողություն»:

Վերահսկիչ պալատը կառավարությանն առաջարկել  է մեկ ամսյա ժամկետում շտկել իրավիճակը. «Չշտկելու դեպքում  լուծարել պայմանագիրը եւ կնքել նոր մրցույթ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ես հանոզված եմ,՝ որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Իշխան Զաքարյանին, մեր Հայ
    Առաքելական եկեղեցու բոլոր կանոններով պետք է սրբացնեն՝ հենց նշված դեպքի առթիվ, քանի որ
    նա ոչ թե բացահայտել, այլև զեկուցել է, մեր հանրապետության,՝ բոլորից ազնիվ նախագահին:
    Այնպես որ կեցցե՝ ,,Դեպի ավելի ապահով Հայաստանը,, թրպետ ավելի ապահով Հայաստան քան
    գոյություն ունի,՝ ուղղակի բնության մեջ չի լինում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930