Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսակերտի վարժահրապարակը կդառնա տարածաշրջանային ուսումնական կենտրոնի մաս

Հունիս 01,2013 17:25

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով մեկնել էր Կոտայքի մարզ` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» վարժահրապարակ:

 

ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ շրջայցի հիմնական նպատակն էր ծանոթանալ վարժահրապարակի կառուցապատման եւ վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Վերջերս Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնեւում տեղի ունեցած Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի հետ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դարձնել տարածաշրջանային ուսումնական կենտրոն:

 

Ամբողջությամբ նորոգելուց եւ տարածքը բարեկարգելուց հետո այն վերածվելու է տարածաշրջանային նշանակության եւ միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաեւ տեղական ու միջազգային ուսումնավարժություններ անցկացնելու համար։

2012 թ. հիմնանորոգվել են գրեթե բոլոր շինությունների տանիքները, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են տեսական դասընթացների լսարանները, լոգասենյակները, արդեն պատրաստ են արգելքների հաղթահարման, պարանային աշխատանքների, «փլատակների» եւ «ստորգետնյա թունելների» բացօթյա վարժահրապարակ-տեղամասերը, տարածքը մաքրվել է ու կանաչապատվել։

Վերանորոգվել են ուսումնական բազայի հյուրանոցի տանիքն ու մեկ հարկը, որտեղ կարող է հյուրընկալվել 50 մարդ: Շենքն արդեն ապահովված է էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման համակարգերով, պատրաստ են սենյակները, սանհանգույցներն ու խոհանոցները, փոխվել են դռներն ու պատուհանները: Ընթացքի մեջ են արտաքին հարդարման աշխատանքները: Երկրորդ հարկը նորոգելուց հետո հյուրանոցը կարող է պատշաճ մակարդակով ընդունել գրեթե 100 մարդ: «Լուսակերտ» ուսումնական կենտրոնը կունենա նաեւ մարզասրահ, առանձին տնտեսական պահեստ եւ մեծ ճաշասրահ` մոտ 200 մարդու համար: Կարգի է բերվել ուղղաթիռի հրապարակը: Իրականացվել են կանաչապատման լայնածավալ աշխատանքներ եւ ծառատունկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930