Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա` հայցի մերժումից հետո (ֆոտոշարք)

Հունիս 01,2013 17:09

2013 թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, հարյուր վանաձորցի, որոնց թվում էին բազմաթիվ երեխաներ, բողոքի ակցիա էին կազմակերպել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտակայքում:

ՀՔԱՎԳ-ն նկատում է, որ ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Ֆուտ-բոլ», «Մի՛ խոչընդոտեք մեր ֆուտբոլ խաղալուն», «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խոչընդոտում է Վանաձորում ֆուտբոլի մարզադաշտի կառուցմանը» արտահայտություններ: Մասնակիցներն ունեին «Ո՛չ անբարոյականությանը», «Ո՛չ Սաքունցին, Այո մանկապատանեկան ֆուտբոլին», «Կեցցե՛ ֆուտբոլը» պաստառներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ անվավեր ճանաչել  Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 եւ 76 որոշումները, որոնց համաձայն՝ համայնքի ավագանին քաղաքի ֆուտբոլի մարզադաշտը սեփականության իրավունքով  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային էր նվիրել՝ այն վերանորոգելու համար:

ՀՔԱՎԳ-ում վստահ են, որ նախ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ըստ գործող օրենսդրության, չի կարող որպես սեփականություն տրամադրվել նվիրատվության ձեւով, ինչպես նաեւ, ըստ նվիրատվության պայմանագրի որեւէ կետով չէր նշված Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պարտավորությունը ֆուտբոլի մարզադաշտը վերանորոգելուց հետո, այն ֆուտբոլի զարգացման համար օգտագործելու, ինչպես նաեւ մարզադաշտի նկատմամբ  համայնքի  լիազորությունների եւ իրավասաությունների մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դատական հայցը մերժվել է:

«Նման բողոքի ակցիաները կարելի էր ակնկալել հենց դատական քննության ընթացքում, սակայն դատական պրոցեսին այսօրվա ակցիայի մասնակիցներից որեւէ մեկը չի երեւացել: Ավելին, դատարանի վճիռն արդեն ուժի մեջ մտնելուց հետո, երբ այլեւս որեւէ խոչընդոտ չկա, մեր կարծիքով իրավական նորմին հակասող որպես նվիրատվություն ստացած մարզադաշտում վերանորոգման աշխատանքների կատարման համար, նման բողոքի ակցիան առնվազն տարօրինակ է կամ ժամկետանց՝ իր պահանջներով: Ակնհայտ է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքը չէ, որ խոչընդոտում է Վանաձորում ֆուտբոլի զարգացմանը, ինչպես փորձում են ներկայացնել: Իհարկե մենք ուրախ ենք, որ երեխաները պատրաստակամ են իրենց իրավունքների համար պայքարելու եւ բողոքի ցույցեր կազմակերպելու եւ ներկայացնելու իրենց պահանջները: Ավելին, պատրաստակամ ենք աջակցելու կրթական հաստատություններում, ոստիկանության բաժանմունքներում, զինված ուժերում երիտասարդների, երեխաների նկատմամբ բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաեւ կոռուպցիոն դրսեւորումների դեպքերի դեմ պայքարում եւ կցանականայինք նրանց տեսնել նմանատիպ բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցների եւ նախաձեռնողների շարքերում: Մենք միշտ կանգնած ենք երեխաների իրավունքների պաշտպանության դիրքերում: Շնորհավորում ենք ակցիայի մասնակից եւ մյուս բոլոր երեխաներին իրենց իրավունքների միջազգային օրվա առթիվ, ցանկանում ենք նրանց առողջություն, իրենց իրավունքների համար պայքարում հետեւողականություն եւ սկզբունքայնություն: Եղե’ք ազատ, անկախ Ձեր որոշումներում, Ձեր մտածելակերպով եւ վարքագծով»,-գրված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունում:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930